Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը
Հասարակություն

Անգամ 21-րդ դարում միայն տեխնոլոգիայով դու չես կարող հաղթել. Րաֆֆի Քասսարջյան

2016-ի պատերազմից հետո մենք հասկացանք, որ մտել ենք այլ տեսակի պատերազմների, մարտական գործողությունների ժամանակաշրջան և պետք է համապատասխան փոփոխություններ անեինք։ Սակայն չկարողացանք հասնել այն մակարդակին, որ թույլ կտար հակառակորդի կիրառած տեխնոլոգիայի դեմ համարժեք կռվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը։

Անդրադառնալով այս պատերազմում հայկական արտադրության ԱԹՍ-ների կիրառման՝ Քասսարջյանը փաստեց, որ որոշակի քանակությամբ, անգամ որոշ ձեռնարկությունների փորձնական շրջանի հասած ԱԹՍ-ներ կիրառվել են։

«Այս հարցում էլ կարող էինք շատ ավելի լավ արդյունքների հասնել, բայց նաև այնպես չէ, որ ոչ մի բան չի արվել։ Միաժամանակ շատ բաներ սովորեցինք այս պատերազմի ընթացքում, որն այսօր հաշվի են առնվում նոր սերնդի ԱԹՍ-ների պատրաստման ժամանակ»,– նշեց նա։

ԱՏՁՄ-ն այս պահին աշխատում է և ՊՆ-ից պատվեր տրված որոշ նախագծերի, և սեփական մասնագետների, ձեռնարկությունների գաղափարներն իրագործելու վրա։ ՏՏ ոլորտն արդյոք գիտական մտքի, մասնագետների, խնդիր ունի։

«Գիտական մտքին տրվող ֆինանսավորումն անգամ մեզ պես երկրների համար բնականաբար քիչ է։ Պետությունը պետք է ֆինանսավորումը մեծացնի։ Մենք մի քանի տարվա ընթացքում թիրախ ենք սահմանել, որ այդ գումարներն աճեն և հասնեն ՀՆԱ-ի 1 տոկոսին և պետբյուջեի 4 տոկոսին։ Պետությունը պետք է նաև ձևավորի ճիշտ խնդիրներ։ Թե ֆինանսապես, թե գաղափարապես պետությունը պետք է մասնակցի այս ոլորտի աշխատանքներին»։

Հայաստանն այսօր ինչպե՞ս է պատրաստվում հաջորդ հնարավոր պատերազմներին, որքա՞ն են մեր հնարավորությունները հարցին ի պատասխան Րաֆֆի Քասսարջյանն ընդգծեց․ «Մեր ողջ համայնքը հասկանում է, որ պետք է ավելի արագ և ուղղորդված աշխատել, համատեղ ջանքեր գործադրել, որ հասնենք ցանկալի արդյունքի։ Սակայն անգամ 21-րդ դարում միայն տեխնոլոգիայով դու չես կարող հաղթել։ Տարբեր տեսակի ռազմաարդյունաբերական լուծումները պետք է ինտեգրվեն ռազմական ստրատեգիային, տակտիկային։ Հաջորդ պատերազմին պատրաստվելու համար պետք է նաև ի սկզբանե պատրաստ լինեն աշխարհազորը, մոբիլիզացիոն միավորները։ Ոչ միայն տեխնոլոգիապես, այլ ընդհանրապես պետք է պատրաստ լինել պատերազմին»։

Առանձնացնելով ՏՏ ոլորտի առաջնային խնդիրները՝ ԱՏՁՄ տնօրենը կարևորեց կրթական բացը, քանի որ լավ մասնագետների քանակի և որակի խնդիր կա, կարիք կա նաև Հայաստան վերադարձնել արտերկրում ապրող այս ոլորտում հաջողություն ունեցած մեր հայրենակիցներին։

Ավելին