Չորս ընկեր զոհվել են մի դիրքի վրա, որ մյուս ընկերները կարողանան փախչել. Հակոբին գտել են 77 օր անց
19-ամյա Հակոբ Բողարյանն իր երեք զինակիցների հետ ճանապարհ են հարթել մնացած ընկերների համար, որպեսզի կարողանան փախչել հակառակորդի շրջափակումից:
«Հակոբը զոհվել է առաջինը՝ վզին ստացած մահացու հրազենային վիրավորումից, հետո մյուս տղաներն են զոհվել: Ընկերները կարողացել են փախչել: Չորս ընկեր զոհվել են մի դիրքի վրա, որ մյուս ընկերները կարողանան փախչել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հակոբ Բողարյանի հայրը՝ Գագիկ Բողարյանը:
Հակոբը սովորում էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լողի բաժնում:
«Նպատակ ուներ, որ բանակից վերադառնալուց հետո լողի բաժինը փոխարինի ֆիզիոթերապիայի բաժնով: Բացի լողն էլ չէր թողնելու: Ցանկանում էր հետագայում մանուկներին լողի դասեր տալ: Առհասարակ սպորտի հետ շատ կապված էր»,- նշեց Հակոբի մայրը՝ Ռոզա Պետրոսյանը:
Հակոբը զորակոչվել էր բանակ 2019 թվականի հունիսի 2-ին: Նախքան բանակ գնալ ավարտել էր «ԴՕՍԱԱՖ»-ը: Հակոբը ծառայության անցավ որպես վարորդ Ջաբրայիլում:
«Պատերազմի առաջին օրվանից մինչև հոկտեմբերի 3-ը Հակոբը զանգահարում էր: Ասում էր՝ մի անհանգստացեք, ես լավ եմ իմ տեղը լավ է»,- ասաց Գագիկ Բողարյանը:
Հակոբի աճյունը գտնվել է դեկտեմբերի 12-ին: Հակոբ Բողարյանը հուղարկավորվել է դեկտեմբերի 19-ին Եռաբլուրում:
«Հիմա Եռաբլուրը մեր տունն է: Ամեն օր գնում ենք»,- ավելացրեց Հակոբի հայրը:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times