Քննարկվել են արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանությանն առնչվող խնդիրները, անցկացվել է ուսումնավարժություն
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող հիմնական խնդիրներն են քննարկվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի և ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նպատակն էր հասկանալ Տեսչական մարմնի և ենթակա կառույցների քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի, շտաբերի, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը և գնահատել քաղաքացիական պաշտպանության պլանի իրատեսության մակարդակը:
Քննարկումներից, քաղաքացիական պաշտպանության կարողությունների և միջոցների ուսումնասիրությունից հետո անցկացվել է նաև ուսումնավարժություն, որի ընթացքում գործնականորեն իրականացվել են ազդարարման, հավաքի, խնդրների հաստատման և ապա նաև զեկույցների ներկայացման աշխատանքներ:
Ուսումնավարժության սցենարով պայմանավորված՝ խնդիր է դրվել Տեսչական մարմնի գործունեությունը փոխադրել «Ռազմական դրության» աշխատանքային ռեժիմի և անհապաղ գործողության մեջ դնել քաղաքացիական պաշտպանության պլանը: Մասնակիցները, համաձայն ՍԱՏՄ գործունեության աշխատանքային ռեժիմների փոփոխման և քաղաքացիական պաշտպանության պլանների, անցկացրել են սցենարով առաջադրված խնդիրների լուծման աշխատանքներ, ներկայացրել են զեկույցներ իրականացված միջոցառումների վերաբերյալ՝ ըստ աստիճանակարգության:

























Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times