Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը
Հասարակություն

Ոչ քեշին․ Idram-ի և IDBank-ի նոր արշավն ընդդեմ քեշի

Հայաստանում էլեկտրոնային փողի առաջատարը՝ Իդրամը, IDBank-ի հետ համատեղ, որը շարունակական թվային նորարար պրոդուկտներ է ներդնում շուկայում, պատերազմ են հայտարարում կանխիկին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով անհպում և առցանց վճարումների առավելությունների և արդիականության մասին։

Առօրյա գնումներից մինչև էլեկտրոնային թեյավճար, թվային ապառիկ ու օնլայն բանկինգ. սրանք էլեկտրոնային փողի տված հնարավորություններից և Idram-IDBank բիզնես ալյանսի առավելություններից մի քանիսն են միայն։ Առաջիկա ամիսներին «Ոչ քեշին» արշավի շրջանակում ընկերություններն իրենց սոցիալական մեդիայի պաշտոնական էջերում և հաղորդակցման այլ ալիքներում կներկայացնեն քեշի նկատմամբ էլ․ փողի և առաջարկվող գործիքակազմի  առավելությունները, կպատմեն կանխիկից հրաժարված օգտատերերի և ձեռներեցների պատմությունները, կհամագործակցեն քաղաքային հայտնի արտիստների հետ «Քեշի անկումը» թեմայով պոստերների ստեղծման շուրջ, ինչին կհետևի նույն թեմայով բաց մրցույթը խոշոր մրցանակային ֆոնդով։

Առաջադեմ երկրները վաղուց վարում են կանխիկի կիրառությունը մաքսիմալ նվազեցնելու քաղաքականություն։ Մեր երկրում, ճիշտ է, համավարակը փոքր-ինչ փոխեց պատկերը հօգուտ անկանխիկի, միևնույն է՝ գործարքների ավելի քան 50%-ը դեռևս կանխիկով է կատարվում, ինչը զրկում է գնորդներին բազմաթիվ առավելություններից և խոչընդոտում ընդհանուր տնտեսական գործունեության թափանցիկությանն ուղղված գործընթացներին։

Idram և IDBank բիզնես ալյանսը, որպես առաջատար ֆինտեխ թվային հարթակ,ստեղծել և առաջարկում է ամբողջ անհրաժեշտ գործիքակազմը թե՛ քաղաքացիներին անվտանգ և արագ վճարման հնարավորություն ընձեռելու, թե՛ բիզնեսին՝ անկանխիկ և առցանց վճարումների ստացման և գումարների հավաքագրման լուծումներ տրամադրելու համար․ ի դեպ, այդ լուծումները վերջիններից գրեթե ոչ մի հավելյալ ջանքեր կամ ներդրում ծրագրերի և սարքավորումների ուղղությամբ չեն պահանջում։

Այսօր արդեն ողջ Հայաստանի տարածքում  Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարել ավելի քան 4400 վաճառակետերում, այդ թվում՝ սուպերմարկետներում, դեղատներում, սպասարկման ոլորտում, 400-ից ավելի առցանց խանութերում և 300-ից ավելի ծառայությունների համար։

Իդրամը կոչ է անում հրաժարվել կանխիկից՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ «Իդրամով կյանքը հեշտ է»։

 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։