Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Երևանում.կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:0-ի սահմաններում Դավիթ Բեկ 134/4 հասցեի դիմաց բախվել են  Toyota Passo և քարշակ Mercedes մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել է:  Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի  1-3 շտապօգնության բժիշկների թիվ 43 հերթապահ խումբը:՝ բժիշկ  Տիգրան Ռոստոմյանի գլխավորությամբ:  

  Բժիշկները արձանագրել են Toyota-ի մոտ հայտնաբերված քաղաքացու մահը և  2 հոգու մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում քաղաքացիների օգնությամբ  առաջին բուժօգնությունն են  ցուցաբերել:   

 Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1-ին խմբի պետ Ալբերտ Չանախչյանի գլխավորությամբ: 

ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառաողները՝ դասակի հրամանատար Արշակ Սայանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը: Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում  8-րդ դասակի տեսուչներ  Ռաֆայել Վարդազարյանն ու Ռոբերտ Ֆրանգյանը, որպեսզի հետաքրքրասեր  վարորդները մեքենաները չկայանեն և երթևեկության համար խոչընդոտներ չստեղծեն:     Վթարի մասին  Երևանի ճանապարհային ոստիկանության  օրվա պատասխանատու  Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների  քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ  Արթուր Գասոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից քարշակին բախվելն և վթարային իրավիճակ  ստեղծելը, ով այնուհետև վթարի վայրից դիմել է փախուստի, իսկ քարշակն էլ, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է Toyota-ին, ինչի հետևանքով էլ Toyota-ն կողաշրջվել է:

  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի, վիրավորների  ինքնությունը:  Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ փախուստի դիմած ավտոմեքենայի մակնիշը պարզելու  և վարորդին  հայտնաբերելու  ուղղությամբ:  

Ավելին