Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն

Հայ բարերար Արման Մայիլյանը պարգևատրվել է Արցախի նախագահի կողմից՝ բանակին և զինվորներին ցուցաբերած աջակցության համար (լուսանկարներ)

2020թ․ սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախին ցուցաբերած աջակցության համար Իսպանիայում բնակվող բարերար Արման Մայիլյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Արման Մայիլյանը պատմեց, որ օրեր առաջ՝ փետրվարի 9-ին, անակնկալ հեռախոսազանգ է ստացել Արցախի նախագահի աշխատակազմից և տեղեկացել, որ արժանացել է պարգևատրման։

«Շնորհակալ եմ Արցախի նախագահին շնորհակալագրի և մեդալի համար։ Պատերազմի սկսվելուց երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, Արցախում էի, առաջնագծում՝ մեր զինվորների կողքին։ Իսկ պատերազմի  օրերին եղել եմ Հայաստանում, երբ ասացին պատերազմ է սկսվել, շոկային վիճակում հայտնվեցի, քանի որ Արցախը մեզ համար ամեն ինչ է։ Թեև մարտական գործողություններին չեմ մասնակցել, բայց ես և իմ ընկերները փորձում էինք մեր հնարավորությունների սահմանում աջակցել և օգտակար լինել»,- ասաց նա։ 

Պատերազմի առաջին իսկ օրերից Արման Մայիլյանն ու ընկերները ձեռնամուխ են եղել զինծառայողների, նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու գործին, ինչը շարունակվում է մինչ օրս և նախատեսվում է իրականացնել նաև առաջիկայում։ Արման Մայիլյանը Բարսելոնայի հայ համայնքի հետ համատեղ մի շարք բարեգործություններ է իրականացրել․ «Համայնքը մեծ օգնություն է հատկացրել հիմնադրամին, աջակցել բանակին՝ զինվորական հագուստներ և պարագաներ հատկացնելով մեր զինվորներին»։ 

Իրականացվող աջակցության շրջանակներում, սփյուռքում բնակվող հայ գործարար Արման Մայիլյանը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել են նաև հումանիտար օգնություն, որին միացել են  սփյուռքում բնակվող մի շարք այլ հայրենասեր գործարարներ։ Նախաձեռնության շրջանակներում ձեռք է բերվել Mercedes մակնիշի 24 շտապօգնության բարձրակարգ ավտոմեքենա՝ ամբողջությամբ համալրված բժշկական բարձրագույն սարքավորումներով, որոնք անհատույց կտրամադրվեն Հայաստանի Հանրապետությանը։ Ի դեպ, շտապօգնության մեքենաներից 5-ն անձամբ նվիրաբերվել է Արման Մայիլյանի կողմից։ Վերջինիցս տեղեկացանք, որ շտապօգնության 4 մեքենան արդեն Հայաստանում են, իսկ 20-ը այսօր գիշեր կլինեն Երևանում։

Իսպանիայում բնակվող հայ բարերարը Արցախյան պատերազմում կատարած սխրանքների ու քաջաբար մարտնչելու համար փետրվարի 10-ին ավտոմեքենա է նվիրել ժամկետային զինծառայող Սուրեն Գաբրիելյանին, որը պատերազմի օրերին առանձնակի քաջություն է ցուցաբերել՝ իր հաշվարկի հետ տանկով ոչնչացնելով հակառակորդի 9 տանկ և 7 ՀՄՄ։ «Ինձ համար կարևոր չէր, թե որտեղից կլիներ զինծառայողը՝ Հայաստանի՞ց, թե՞ Արցախից, ցանկություն ունեի մի փոքրիկ նվեր անել նրան և որպես նրա կատարած սխրանքների շնորհակալություն՝ ավտոմեքենա նվիրեցի։ 19-ամյա Սուրենը Արցախի Կարմիր շուկա համայնքից է, նրան  առաջին անգամ տեսա պաշտպանության նախարարությունում, ինքն էլ չգիտեր, որ նման նվեր ունի։ Իհարկե, մեր բոլոր զինվորներն են արժանի շնորհակալության, բայց շատ ուրախ եմ, որ հենց իրեն բաժին հասավ, քանի որ նա առանձնանում էր իր համեստությամբ։ Ուզում եմ, որպեսզի մեր բոլոր զինվորները զգան, որ գնահատված են»,- նշեց Արման Մայիլյանը։

Վերջում Արման Մայիլյանը խաղաղություն ցանկացավ մեր երկրին՝ նշելով, որ աջակցությունները շարունակվելու են նաև առաջիկայում, և կարևոր է, որ յուրաքանչյուրն այս դժվարին պահին լինի մեր երկրի, զինվորների և նրանց ընտանիքների կողքին։