Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը
Հասարակություն

Դիահերձումից հետո Սասունի ստամոքսում կաղին, մասուր ու խոտ է եղել... տղերքը կաղին ու մասուր ուտելով գոյատևել են, կարծելով, թե պետություն ունենք, որը իրենց կփրկի

Ալբերտ Ստեփանյան, Սամվել Սամբատով, Սասուն Պետրոսյան, Կարեն Ներսիսյան, Հայկ Հարությունյան, Գրիշա Գրիգորյան։ Հիշեք էս տղերքի անունները։ Էս տղերքը սպանվեցին ու խոշտանգվեցին պատերազմի ավարտից 50 օր անց, Հադրութի Հակակու գյուղում, ադրբեջանա-թուրքական հատուկջոկատայինների դեմ անհավասար կռվում, հայկական պետության անտարբերության ու անգործության արդյունքում։

6 զինվորների էս պատմությանը այդպես էլ պետական մակարդակով ՈՉ ՄԻ անդրադարձ չեղավ։ Երբ տարբեր աղբյուրներ ասում էին, որ շրջափակման մեջ ընկած մեր տղերքին են սպանել, նրանք իրենց ֆեյքերով ու պոակներվ ցրում էին թեման, ասելով, իբր ադրբեջանցիներն են իրար վրա կրակել...

Էս տղերքի շրջափակման մեջ լինելու, գտնվելու մոտավոր վայրի ու սպասվող ճակատագրի մասին տեղյակ են եղել բոլոր պատկան մարմինները՝ ՊՆ-ից մինչև «վարչապետ»։

Կհիշեք, երբ տղեքրից Հայկի հայրը հանդիպել էր նիկոլի հետ, ասել՝ էրեխեքը անտառներում են, զանգել են, գնացեք, փրկեք, նիկոլը նայել էր օգնականին ու հարցրել՝ «հնարավո՞ր ա հիմի սաղ մարդ լինի անտառներում, ի՞նչ են ուտում էս ցրտին...»։ Դիահերձումից հետո Սասունի ստամոքսում կաղին, մասուր ու խոտ է եղել... տղերքը կաղին ու մասուր ուտելով գոյատևել են, կարծելով, թե պետություն ունենք, որը իրենց կփրկի։ Չփրկեց...