Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը
Հասարակություն

Մանրամասներ ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածի և վիրավորների ինքնությունը

Երեկ՝  փետրվարի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված,  նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Արթուր Գասոյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Երևանի  բնակիչ, 18-ամյա Արման Մարուխյանը: 

Վերջինս կասկածվում է նույն օրը Երևանի Դավիթ Բեկ փողոցում իր վարած Mercedes  մակնիշի 63 FF 003 համարանիշի ավտոմեքենայով Mercedes քարշակ ավտոմեքենային բախվելու, վթարային իրավիճակ ստեղծելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ,այս մասին հայտնում  է  Shamshyan.com-ը:

Ա. Գասոյանի կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ  Mercedes քարշակը վարել է Երևանի բնակիչ, 34-ամյա Գարիկ Պետրոսյանը, իսկ Toyota Passo-ն վարել է Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Արթուր Հարությունյանը: 

Վթարի հետևանքով Toyota Passo-ի  ուղևոր, Աբովյան քաղաքի բնակիչ, 29-ամյա Լևոն Մուշեղյանը տեղում մահացել է, իսկ Ա. Հարությունյանն ու  Գ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Արդեն դեպքի վայրում  ականատես վկաները հայտնել էին, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան է եղել վթարի պատճառը ու քննիչներն ու Երևանի  ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ,  տեղեկություններ են ստանում, որ հնարավոր է՝ վթարային իրավիճակ ստեղծող կասկածյալի ընկերները լինեն հիվանդանոցում և այդպես էլ լինում է ու հիվանդանոցում իմանալով, որ ոստիկաններն ու քննինչներն արդեն դուրս են եկել հետքի վրա և որոնում են Mercedes -ը, որոշ ժամանակ անց Ա. Մարուխյանը ինքնակամ ներկայանում է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնում, որ ինքն է  եղել Mercedes-ով վթարի մասնակիցը:

Աղբյուրի տեղեկություններով՝  Ա Մարուխյանը տեղափոխվել է  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ձերբակալվածների պահման վայր: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 17-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:0-ի սահմաններում Դավիթ Բեկ 134/4 հասցեի դիմաց բախվել էին  Toyota Passo և քարշակ Mercedes մակնիշի ավտոմեքենաները:  Բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել էր: 

Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել Երևանի  1-3 շտապօգնության բժիշկների թիվ 43 հերթապահ խումբը:՝ բժիշկ  Տիգրան Ռոստոմյանի գլխավորությամբ: 

Բժիշկները արձանագրել էին Toyota-ի մոտ հայտնաբերված քաղաքացու մահը և  2 հոգու մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում քաղաքացիների օգնությամբ  առաջին բուժօգնությունն էին  ցուցաբերել:   

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում  8-րդ դասակի տեսուչներ  Ռաֆայել Վարդազարյանն ու Ռոբերտ Ֆրանգյանը, որպեսզի հետաքրքրասեր  վարորդները մեքենաները չկայանեին և երթևեկության համար խոչընդոտներ չստեղծեին:

Վթարի մասին  Երևանի ճանապարհային ոստիկանության  օրվա պատասխանատու  Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների  քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ  Արթուր Գասոյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից քարշակին բախվելն և վթարային իրավիճակ  ստեղծելը, ով այնուհետև վթարի վայրից դիմել է փախուստի, իսկ քարշակն էլ, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել էր Toyota-ին, ինչի հետևանքով էլ Toyota-ն կողաշրջվել էր:  

Ավելին