Հայաստանը կարող է հայտնվել սանկցիաների տակ՝ հանուն պաշտոնյաների հարմարավետության
Փետրվարի 17-ին պաշտոնական «edraft.am» կայքում հանրային քննարկման է դրվել ՀՀ դատախազության մշակած և արդարադատության նախարարության կողմից ներկայացված՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել 100 հազարից 500 հազար դրամի չափով: Այս նախագիծը տրամաբանական շարունակությունն է վերջին ամիսներին իշխանությունների ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, որոնց միջոցով փորձ է արվում սահմանափակել խոսքի ազատությունն ու ԶԼՄ-ների գործունեությունը։
Սակայն, կա մեկ վտանգ ևս, որը այսօր արհամարվում է նախարարի կողմից՝ մասնավորապես՝ ԵԽԽՎ 1577 (2007) բանաձևը, որի 17․6 կետը պահանջում է վիրավորանքին և զրպարտությանը վերաբերող օրենսդրությունից հեռացնել պաշտոնատար անձանց հավելյալ պաշտպանությունը՝ ըստ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի։ Ավելին, ըստ Եվրոպական դատարանի նախադեպային որոշման, լրագրողական ազատության բաղկացուցիչ մաս է կազմում որոշակի չափազանցությունների և նույնիսկ սադրանքի դիմելը։
Սա առաջին դեպքը չէ, իհարկե, երբ նախարարը աչք է փակում միջազգային կառույցների հնարավոր արձագանքի վրա ՝ առաջ քաշելով, մեղմ ասած, հակաօրինական նախագծեր՝ միտված իշխանությունների կյանքը թեթևացնելուն, սակայն, այս դեպքում Հայաստանը կարող է բախվել բավականին լուրջ խնդիրների, մասնավորապես՝ ենթարկվել միջազգային սանկցիաների միջազգային կառույցների պահանջները չկատարելու պատճառով: Կարծես թե, այս իշխանությունները ընդհանրապես վիզ են դրել, որպեսզի Հայաստանին պարզապես հեռացնեն օրինակ՝ նույն ԵԽԽՎ-ից: Բադասյանը պետք է ի վերջո կողմնորոշվի՝ ինչն է իր համար ավելի կարևոր` այն որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակից նախարար-պատգամավորները պաշտպանված լինեն վիրավորանքից, թե այն, որ Հայաստանը շարունակի մնալ միջազգային իրավական ընտանիքի լիարժեք անդամ և այդ ընտանիքի կողմից սանկցիաների չենթարկվի` հերթական անգամ հայտնվելով իզգոյի կարգավիճակում:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times