Մոտիվացնող գրականություն կոչվող արտադրանքը մեծ հաշվով խիստ պարզունակ գրականություն է, երբեմն այն նմանեցնում եմ հոգեմետ դեղերի․ Հովիկ Չարխչյան
Իրականում հասարակությունը կարդում է, բավականին տեղյակ է գրականությանը, նոր հրատարակումներին, օտարալեզու հեղինակներին։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում այսօր՝ գիրք նվիրելու օրը, ասաց գրականագետ Հովիկ Չարխչյանը՝ անդրադառնալով հասարակության ընթերցասիրություն։
«Հիմա ոլորտի ներկայացուցիչների խնդիրը ոչ այնքան կենտրոնացած է գրքի ընթերցանության խթանմանը, որքան այն հարցին, թե ինչ է կարդում նոր սերունդը, ինչպես անել, որ նա տարբերակի լավ գրականությունը թույլ գրականությունից, ինչպես ուղղորդել, որ ընթերցանությունը սիստեմատիկ բնույթ կրի և ոչ թե ցաքուցրիվ, որ չխճճվեն»,– ասաց նա։
Հովիկ Չարխչյանը նշեց, որ այդ պատճառով այսօրվա գրականագիտության գերխնդիրը գրագետ ընթերցող դաստիարակելն է, ընթերցանության գրագիտություն է պետք մտցնել հասարակության մեջ։ Հովիկ Չարխչյանը նշեց, որ կա անհանգստություն այն առումով, որ երբեմն լավ գովազդվող գրականությունը խայծ է դառնում ընթերցողի համար։
«Մոտիվացնող գրականություն կոչվող այդ ամբողջ արտադրանքը, որը հիմա մատուցվում է ընթերցողին, մեծ հաշվով խիստ պարզունակ գրականություն է, որտեղ շատ էժանագին հնարքների միջոցով փորձում են մարդկանց ուղղորդել այս կամ այն խնդրի լուծմանը։ Ես երբեմն մոտիվացնող գրականությունը նմանեցնում եմ հոգեմետ դեղերի, թմրանյութերի որոնց ներարկման ազդեցությամբ մարդը կարող է կարճ ժամանակ իրեն շատ լավ զգալ, բայց ներգործությունն անցնում է»,–ասաց նա։
Հովիկ Չարխչյանը նշեց, որ որպեսզի ճիշտ ընտրություն կատարես, մինչ ընթերցելը պետք է ծանոթ լինես գրականության չափորոշիչներին, այսինքն՝ թե ինչ չափորոշիչներով է որոշվում բարձրարժեք գրականությունը։ «Առանց դրա նման է նրան, որ նստես ղեկին և չիմանաս երթևեկության կանոնները, գրականության աշխարհում էլ գոյություն ունեն իրենց կանոնները, որոնց իմանալու դեպքում ճիշտ կուղղորդվես։ Երիտասարդը, որը նոր է մտնում գրքերի աշխարհ պետք է իմանա, թե որտեղից սկսել և որտեղ ավարտել, ոչ թե ամեն պատահական գիրք, որը գովազդվում է՝ վերցնել և կարդալ»,– ասաց նա և նշեց, որ գրքեր կան, որոնք կաոող են վատ ազդեցություն թողնել։
«Համացանցում մրցույթ կար, թե տարվա ընթացքում ով է ավելի շատ գիրք կարդացել, ինչպես կարելի է գիրք կարդալը վերածել մրցության, ինչպես կարելի է շաբաթը երկու գիրք կարդալ, այստեղ հարց է առաջանում, թե իսկ ե՞րբ եք մտածում, քանի որ երբ գիրքը կարդում ես մի քիչ էլ պետք է խորհես այդ ամեն ինչի շուրջը։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է անընդհատ գիրք կարդալ, նույնիսկ այդ ոլորտի մարդիկ անընդհատ գիրք չեն կարդում, որոշակի դադարներ են տալիս»,–ասաց նա։
Գրականագետը նշեց, որ այսօրվա գրական պրոցեսները ճիշտ այնպիսինն են, ինչպիսին միշտ եղել է։ «Մեկի մոտ ստացվում է, մեկի մոտ չի ստացվում։ Ես վերջին երկու տասնամյակներ մեջ անընդհատ սպասում եմ գրական մեծ թռիչքի, որը դեռևս չկա, բայց դեռ չի նշանակում, որ ամեն ինչ մեռած է։ Գրական պրոցեսը երկարատև փնտրտուքների, որոնումների պրոցես է, իսկ գրական մեծ թռիչքները անպայման կլինեն»,–ասաց նա։
Հովիկ Չարխչյանը թվարկեց հինգ հայ գրողների անուններ, որոնք պետք է ընթերցի երիտասարդ սերունդը․ Հրանտ Մաթևոսյան, Գուրգեն Մահարի, Աղասի Այվազյան, Բաղիշ Հովսեփյան, Ստեփան Ալաջանյան։ Նա նաև նշեց, որ այսօր կնախընտրեր, որ իրեն նվիրեին խիստ մասնագիտական գրականություն և բառարաններ։




















Այս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտությու...
Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրում...
Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսա...
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան
Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. Ալ...
Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել Կարապետյան
Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է
20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկը
Համակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգը