Վարդենիսի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին «Զիտա»-ին ու «Գիտա»-ին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 12-ին ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Խաչաղբյուր գյուղի բնակիչ, 45-ամյա Հ. Բ.-ն և հայտնել, որ փետրվարի 10-ի ժամը 19:00-ից մինչև փետրվարի 11-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց գյուղի 2-րդ փողոցում գտնվող իր տան անասնագոմի երդիկը բացելու միջոցով մուտք են գործել ներս և այնտեղից գողացել 2 գլուխ ոչխար:
Նշված վայր են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Այվազյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Գասպարյանը, ում կողմից էլ հարուցվել է նշված քրեական գործը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտելու նպատակով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի կողմից ստեղծվել է օպերատիվ խումբ՝ Վարդենիսի ոստիկանապետի գլխավորությամբ:
Կարճ ժամանկ անց մարզի ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Վարդենիսի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Վ. Պետրոսյանին, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է Հ. Բ.-ի ոչխարները գողացել, ապա հայտնել, թե գողանալուց հետո որտեղ է պահել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը ոստիկանության Վարդենիսի բաժնից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Հ. Բ.-ն ասոՒմ էր.
«Հալալա, Վարդենիսի ոստիկանները տաք հետքերով գտան «Զիտա»-իս ու «Գիտա»-իս, թե չէ մեկ էլ տեսար, գողը խաշլամա աներ»:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times