Խոշոր ավտովթար Հայաստանում. կան վիրավորներ
Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 40 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 26-ամյա Էլբակ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Կարեն Շ.-ի վարած ԳԱԶ-3302 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էլբակ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն, իսկ Կարեն Շ.-ն՝ Գյումրում բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Դավիթ Ավետիսյանն ու Նաիրի Գասպարյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ն. Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ԳԱԶ-ը կողաշրջվել է, իսկ Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և վերածվել մետաղե ջարդոնի: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times