Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն

Արդյո՞ք ՔՊ-ական քաղաքապետին նույնպես մեղադրանք կառաջադրվի

Օրերս Մեղրիի ոչ ՔՊ-ական համայնքապետի դեմ քրեական գործ է հարուցվել՝ 2008-2021թթ․-ին՝ 13 տարվա ընթացքում համայնքային բյուջե ընդհանուր 3,7 մլն դրամ քիչ հարկ գանձելու մեջ։ Այսինքն, ըստ մեղադրող կողմի, տարեկան բյուջե քիչ է գանձվել մոտ 285 000 դրամ։

Իսկ այժմ բացենք Երևանի քաղաքապետարանի 2020 թվականի բյուջեի կատարողականը, որից պարզ  է դառնում, որ քաղաքապետարանը բոլոր ուղղություններով ծրագրերը թերակատարել է: Ըստ այդմ, Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեի ծրագրված (ճշտված) 84,9 միլիարդ դրամի եկամուտների նկատմամբ փաստացի եկամուտները կազմել են 73,3 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 86.4%։ 2020 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 27 միլիարդ դրամ, սակայն փաստացի կատարողականը կազմել է 24,5 միլիարդ, կամ՝ 90.8%։ Ըստ քաղաքապետարանի ներկայացրած փաստաթղթի` սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը պակաս է 2019 թվականի համապատասխան ցուցանիշից 473 միլիոն դրամով։ Երեւանի քաղաքապետարանը հարկային եկամուտների հավաքագրումը նախորդ տարի թերակատարել է, օրինակ՝ փոխադրամիջոցների համար գույքահարկը հավաքագրվել է ծրագրվածից 312 միլիոն 884 հազար դրամով պակաս։ Տեղական տուրքերի հավաքագրումը թերակատարվել է, բայց ոչ մեծ չափի, օրինակ՝ հավաքագրումը կազմել է 3 միլիարդ 90 միլիոն դրամ, հաստատված 3 միլիարդ 158 միլիոնի դիմաց, կատարողականը կազմել է 97.8%: Ըստ էության, Երեւան քաղաքի հարկային եկամուտները եւ տուրքերը 2020 թվականի բյուջեով նախատեսվածից պակաս են հավաքագրվել 1 միլիարդ 495 միլիոն դրամով, ավելի ստույգ՝ բյուջով հաստատված է եղել 18 միլիարդ 429 միլիոն դրամ, հավաքագրվել է 16 միլիարդ 934 միլիոն դրամ։ Այդ թվում` գույքահարկի գծով հավաքագրվել է 12 միլիարդ 908 միլիոն, ծրագրված է եղել 14 միլիարդ 99 միլիոն դրամ, հողի հարկի հավաքագրումը կազմել է 561 միլիոն, ծրագրված է եղել 714 միլիոն դրամ։ Տեղական տուրքերը եւս պակաս են հավաքագրվել, օրինակ՝ ծրագրված է եղել 3 միլիարդ 158 միլիոն դրամ, հավաքվել է 3 միլիարդ 90 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 97.8%։

Այժմ հարց է առաջանում՝ իսկ պատկան մարմինները որոնք մի քանի անգամ արդեն հասցրել են աչք փակել Հայկ Մարությանի անվան շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալների վրա՝ վստա՞հ են, որ Երևանի բյուջե այդպես էլ չմտած միլիոնավոր գումարները կես ճանապարհից ինչ-ինչ կոռուպցիոն գործարքների արդյունքում չեն հայտնվել պաշտոնյաների գրպաններում: Անգամ եթե անձամբ Հայկ Մարությանը այդ ամենի հետ կապ չունի, սակայն չէ՞ որ հենց իր ղեկավարած կառույցում են տեղի ունենում նման թերակատարումները, կամ եթե կուզեք՝ թերահավաքումը: Իշխանությունների տրամաբանությամբ այսօր պետք է մեղադրանք առաջադրվեր նաև Երևանի քաղաքապետին, սակայն չի առաջադրվի, քանի որ վերջինս ունի մեկ կարևոր առավելություն Մեղրիի համայնքապետի նկատմամբ՝ նա ՔՊ-ական է...

Ավելին