Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Տնտեսություն

Թուրքական ոչ բոլոր ապրանքների ներմուծումն է արգելված, բացի այդ՝ զարտուղի տարբերակներով շարունակվում է ներկրումը (տեսանյութ)

Կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի կառավարությունը մի ձեռքով Թուրքիայի հետ տնտեսական կապերի ակտիվացման դուռը բացելու բանալին է փնտրում, մյուսով` 2021 թվականի հունվարի 1-ից 6 ամսով փակել է Թուրքիայից Հայաստան ապրանքներ ներմուծելու դուռը: Արգելք կա ընդհանուր 2285 ապրանքատեսակի վրա, բայց այն չի վերաբերում հումք համ

Կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի կառավարությունը մի ձեռքով Թուրքիայի հետ տնտեսական կապերի ակտիվացման դուռը բացելու բանալին է փնտրում, մյուսով` 2021 թվականի հունվարի 1-ից 6 ամսով փակել է Թուրքիայից Հայաստան ապրանքներ ներմուծելու դուռը: Արգելք կա ընդհանուր 2285 ապրանքատեսակի վրա, բայց այն չի վերաբերում հումք համարվող իրերին՝ կտորեղեն, մետաղական, քիմիական նյութեր, աքսեսուարներ, թել և այլն:

Օրինակ՝ չի թույլատրվում պատրաստի ջինսե տաբատ ներմուծել, բայց փոխարենը կարելի է ջինսե կտոր բերել Հայաստան ու տեղում այն արտադրել: Բացի այդ՝ հնարավոր է նաև Թուրքիայից ներկրել շինարարական արտադրության համար նախատեսված այնպիսի ապրանքներ, որոնք այլընտրանքային շուկաներում նպատակահարմար որակ և արժեք չունեն:

Էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ փետրվարի 4-ին օրենքում փոփոխություններ են արվել, որոնց համաձայն՝  ամբողջական արգելք է դրվել թուրքական ծագում ունեցող կենդանական և բուսական ծագման արտադրանքների, ինչպես նաև սննդամթերքի ներմուծման վրա, բայց դա միանշանակ բոլորի վրա չի տարածվում. «Այն գործարարները, որոնք մատակարարման պայմանագրեր են կնքել մինչև այս որոշումն ընդունվելու օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ը, թույլատվություն են ստացել շարունակել ներմուծում իրականացնել նաև 2021 թվականի ընթացքում»:

Փոքր և միջին բիզնեսով զբաղվողները Tert.am-ին պատմեցին, որ չնայած թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքին՝ ավելի հնարամիտները զարտուղի ճանապարհներով կարողանում են թշնամի երկրից ապրանք բերել Հայաստան:

Համաձայն վիճակագրական տվյալների՝ Թուրքիայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2019-ին եղել է 6-րդ տեղում, իսկ 2020-ում՝ 7-րդ-ում։ Միայն նախորդ տարվա մինչև սեպտեմբեր թշնամի երկրից Հայաստան է ներմուծվել ավելի քան 230 մլն դոլարի ապրանք: Թիվը մտահոգիչ է համարում «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը. «Այսպիսի անհավասար առևտուր մենք որևէ երկրի հետ չունենք: Պատկերացրեք 2019-ին 268 մլն դոլարի թուրքական ապրանք է մտել Հայաստան, փոխարենը՝ արտահանվել է 2 մլն դոլարի ապրանք»:

Հայ գործարարների համար որպես այլընտրանքային շուկա են համարվում՝ Ռուսաստանը, Չինաստանը, Վրաստանն ու Իրանը, բայց դրանք շատերի համար ձեռնտու չեն ֆինանսական տեսանկյունից: Նաիրա Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը չի կարող մաքսային արտոնություններ տրամադրել Թուրքիայից ապրանք բերողներին, որ այլ շուկաների հետ սկսեն աշխատել, քանի որ դա կարգավորվում է միայն ԵԱՏՄ դրույթներով:

արվող իրերին՝ կտորեղեն, մետաղական, քիմիական նյութեր, աքսեսուարներ, թել և այլն: