«Ժողովուրդ»․ Հայոց բանակը վերաձևավորվում է. ովքեր են Ռուսաստանից եկել օգնության
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որոշել են վերաձևավորման աշխատանքներ իրականացնել, սակայն դրանք սկսել են միայն վերջերս:
Մեր տեղեկություններով՝ նպատակ է առկա հիմքից փոխել բանակը, կազմավորել բոլորովին այլ զինված ուժեր, և, մեր տեղեկություններով, այդ աշխատանքներում մեծ դերակատարում է ունենալու ռուսական կողմը: Բանն այն է, որ, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ռուսական կողմից մասնագետներ են եկել, որոնք այժմ հայկական կողմի հետ իրականացնում են այդ աշխատանքները, և առաջիկայում փոփոխությունների ենք ականատես լինելու: Սակայն Պաշտպանության նախարարությունը խուսափում է պատասխանել հարցերի, և ոչ միայն այս առնչությամբ:
Օրինակ՝ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն հինգ տարբեր հարցումներ է ուղարկել Պաշտպանության նախարարությանը, սակայն օրենքի ժամկետի ավարտից հետո պատասխան ենք ստանում, թե իրենց լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ (30 օր) հարցերին պատասխանելու համար:
Այս հարցումը ևս արժանացել է այդ ճակատագրին: Սակայն, չնայած դրան, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկ ծավալուն հարցազրույց էր տվել «ՌԻԱ»-ին և խոսել նաև հայկական բանակում կատարվելիք փոփոխությունների, ռուսական ռազմաբազայի ընդլայնման և այլ հարցերի մասին»,-գրում է թերթը:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times