Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն

Ձեթն ու շաքարավազը թանկ են՝ խառը կանաչի, սոխ կերեք, օգտակար է

 

Հիշո՞ւմ եք պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այս բովանդակությամբ ելույթը: Հետո նա դարձավ վարչապետ: Նա իշխանության եկավ տարաբնույթ խոստումներ տալով: Նա, օրինակ, ասում էր, որ մեկ օրում բենզինի գինը կկարգավորի, մոնոպոլիաներն ու մենաշնորհները կվերացնի, արագաչափերն ու կարմիր գծերը կհանի ու նման բազմաթիվ խոստումներ: Իրականում նա ոչինչ էլ չարեց, հակառակը վարչապետի աթոռին տիրանալուց հետո, մեր երկրում միայն տուգանքներն են ավելացել, անընդհատ համատարած գնաճ է, ներդրումները զրոյական մակարդակի վրա են, արտաքին պարտքը 2,5 տարում դարձել է շուրջ 9 մլրդ դոլար և այլն: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն մեր երկիրը տանում է քայքայման ու ոչնչացման: Սա արդեն ապացուցելու առանձնահատուկ ոչ ունակություններ, ոչ էլ գիտելիքներ է անհրաժեշտ: Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը նորից կենդանության նշաններ է ցույց տալիս:

 

Օրինակ, իր հարցազրույցներում նորից սկսել է խոսել տնտեսության մասին: Այսինքն՝ սկսել է նորից ստի ու կեղծիքի հաղթարշավը: Մենք արդեն գիտենք, որ նա ունակ է ամեն ինչ մանիպուլացնելու և կեղծելու, ոչ մի տաբու չկա: Իսկ տնտեսության մասին վարչապետը սկսել է խոսել, որովհետև գիտի, նրան զեկուցել են, որ երկրում տնտեսական վիճակը աղետալի է ու որ ընդհուպ տնտեսությունը գնում է դեֆոլտի: Բայց դե դա Նիկոլին քիչ է հետաքրքիր, նրան հետաքրքիր է հարցի PR մասը: Ի՞նչ ասել, կամ անել, որ մարդկանց մոտ դրական սպասումներ առաջանա, ինչն էլ մի փոքր կերկարացնի իր պաշտոնավարումը: Ինչևէ, այսօր թերևս ամենակարևոր խնդիրներից մեկը գնաճն է: Մարդկանց եկամուտները չի աճում, իսկ ապրանքների գները աճում են:

 

Ապրանքատեսակներ կան, որոնց գինը աճել է 50%-ից ավելի: Մասնավորապես` ձեթի, շաքարավազի գները աննախադեպ աճ են գրանցել: Որպես քաղաքական վերլուծաբան, հարցի քաղաքական կողմն ինձ համար ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձախողել է բոլոր ուղղություններով, այդ թվում տնտեսության: Ինչ վերաբերում է հարցի մասնագիտական կողմին, ապա լսենք մասնագետներին: Օրինակ՝ տնտեսագետ, «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի դիտարկմամբ` իշխանությունների կողմից վարած քաղաքականության արդյունքում ոչ միայն բանկերից, այլև Հայաստանի տնտեսությունից բավական արտարժույթ արտահոսեց: Մարդիկ սկսել են իրենց կապիտալը դուրս հանել, որի պատճառներից կարող են լինել քաղաքական հետապնդման ենթարկելը, հարկային անհարկի քրեական գործերի հարուցումը, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումը, գույքահարկի բարձրացման մասին օրենքի ընդունումը, ինչպես նաև Հայաստանի հետագա անկանխատեսելի ապագան: Երբ մեկ օրում Արցախի տարածքներ են անցնում ուրիշի տիրապետության տակ, ապա որևէ երաշխիք չկա, որ վաղը նույնը տեղի չի ունենա Հայաստանում: Դե, իհարկե, մենք էլ մեր կողմից ավելացնեք՝ ո՞վ ներդրում կանի մի երկրում, որտեղ Ա կետից Բ կետ տեղաշարժվելու ընթացքում հնարավոր է գերի ընկնել:

 

Նաիրի Սարգսյանի թվարկած պատճառների մասին առանձին-առանձին քանիցս անդրադարձել ենք մեր վերլուծականներում քաղաքական ազդեցության տեսանկյունից: Առաջիկա հրապարակումներում այդ թեմաները կքննարկենք նաև տնտեսության վրա ազդեցության տեսանկյունից: Օրիանակ, Նիկոլ Փաշինյանի համար «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի» ընդունումը քաղաքական նշանակություն ուներ մի լավ PR-վելու համար, բայց այն բացասական ազդեցություն է ունենալու տնտեսության զարգացման վրա: Պարզ պատճառով՝ բոլորը գրեթե վստահ են, որ այս օրենքի ընդունումը ոչ թե իրականում ապօրինի գույքի բռնագանձում է իրականացնելու, այլ քաղաքական ընդդիմախոսների գլխին մահակ ունենալու հնարավորություն է տալու: Այս և այլ թեմաների մասին կխոսենք հաջորդիվ:

 

Կարեն Դանիելյան

 

www.1or.am