Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը
Հասարակություն

Քաղաքապետարանի աշխատակիցը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի..մանրամասներ

shamshyan.com_ գրում է.   Այսօր՝ փետրվարի 26-ին,  վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 64-ամյա Մանվել Ն.-ն իր վարած ՈՒԱԶ 390945 մակնիշի 752 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի  91-րդ կմ հատվածում՝ Մեծ Մասրիկ գյուղի դպրոցի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և վրաերթի ենթարկել Մեծ Մասրիկ գյուղի բնակիչներ,  11-ամյա Գայանե Գ.-ին, 11-ամյա Աիդա Ղ.-ին, 35-ամյա Քրիստինա Ս.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՈՒԱԶ-ի վարորդ Մանվել Ն.-ն, հետիոտներ, Աիդա Ղ.-ն և Քրիստինա Ս.-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Վարդենիս» բժշկական կենտրոն, իսկ մյուս վրաերթի ենթարկված՝ Գայանե Գ.-ն՝ Վարդենիսի զինվորական հոսպիտալ:   

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:   Ժամանլ է նաև  մարզի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը: Դեպքի վայր են ժամանել նաև  ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել  է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մանվել Ն.-ն աշխատում է Վարդենիսի քաղաքապետարանում, իսկ վրաերթի ենթարկված  երեխաները սովորում են Մեծ Մասրիկ գյուղի դպորցի 5-րդ դասարանում:  

Ավելին