Ղարաբաղը երբեք պետք չի եղել մեզ, մանավանդ չարժի դրա դիմաց զրկվել Ադրբեջանի ու Թուրքիայի ճանապարհներից. Նիկոլ Փաշինյանը նման բան է ասել` ըստ լրագրողի
Լրագրող Նաիրի Հոխիկյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջապես պատմեմ, թե ինչու այդպես էլ չընդունեցի Նիկոլ Փաշինյանին․
2007թ․ դեկտեմբերին Աշոտ Բլեյանը Երևանում կազմակերպում էր «Ադրբեջանի օրեր» անվանումով միջոցառում՝ Հայաստան հրավիրելով ադրբեջանցի լրագրողների և իրավապաշտպանների։
Նախաձեռնությանն աջակցում էր լրագրող, խմբագիր Նիկոլ Փաշինյանը։
Ինձ՝ որպես տարածաշրջանային խնդիրներ լուսաբանող լրագրողի, հրավիրեցին ադրբեջանցիների հետ հանդիպման։ Մասնակցում էին Աշոտ Բլեյանը, Գեորգի Վանյանը, Նիկոլ Փաշինյանը, նաև Ադրբեջանից ժամանած Էլնուր Միրզոևը, ևս մի քանի հոգի։
Մեր քննարկմանը Միրզոևը փորձում էր համոզել, որ Ադրբեջանի հզորությունը այնքան է մեծացել, որ Հայաստանն էլ չի կարողանա դիմակայել, ավելի լավ է հաշտվել իրողությունների հետ։ Երբ ես հակադարձեցի, թե իր ուժերի վրա վստահ Ադրբեջանը կհարձակվեր, ինձ արձագանքեց Նիկոլ Փաշինյանը․
«Ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, ինչքան շուտ ազատվենք այդ գլխացավանքից, այնքան լավ»։
Ես գործընկեր Փաշինյանի դիտարկմանը հարցով պատասխանեցի․ «Երբ քո գլուխը ցավում է, դու կտրո՞ւմ ես գլուխդ․․․»։ Դա անթաքույց դուր չեկավ Նիկոլին՝ արձագանքելով, թե Ղարաբաղը երբեք պետք չի եղել մեզ, մանավանդ չարժի դրա դիմաց զրկվել Ադրբեջանի ու Թուրքիայի ճանապարհներից։
Նիկոլ Փաշինյանը՝ Աշոտ Բլեյանի ու Էլնուր Միրզոևի աջակցությամբ, պնդում էր, որ «Ղարաբաղը տալով՝ մենք կստանանք ճանապարհներ դեպի Ադրբեջան և Թուրքիա, Նախիջևանով՝ դեպի Իրան։ Կարևորը այսօր լավ ապրելն է, ոչ թե անհասկանալի նացիոնալիստական պահանջները»։
Մենք վիճեցինք ընդհուպ մինչև փոխադարձ վիրավորանք։ Ես Նիկոլի կողմից պիտակավորվեցի որպես «անուղեղ հայրենասեր», ինքս էլ հակադարձեցի՝ «անհայրենիք»։
--
2019-ի մայիսին՝ 12 տարի անց, ես մի առիթով զրուցեցի արդեն վարչապետ Փաշինյանի հետ։ Հարցրի՝ Ղարաբաղը դեռ գլխացավա՞նք է։ Ժպտաց, ասաց․ «դու դեռ նույն հայրենասերն ե՞ս․․․»։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին