Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը
Հասարակություն

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա

Քաղաքականությամբ զբաղվող Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պետք է հեռացվի իր պաշտոնից, քաղաքական գործիչների կոնսուլտացիաների և քաղաքական գործընթացների միջոցով պետք է լուծվեն ներքաղաքական խնդիրները' գալով կոմպրոմիսի և կոնսենսուսի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։ «Մասնավորապես, շանս է տրվել քաղաքական բանակցային սեղանի շուրջ նստելու այնպիսի քաղաքական գործիչների, ի դեմս Վազգեն Մանուկյանի, որոնք աչքի են ընկնում ժամանակ առ ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, բռնություններով ուղղորդված գործողություններ կատարելու կոչեր անելով, անգամ այդ մարդուն որոշակի մեսիջ է հղված, որ գա նստի բանակցային սեղանի շուրջ»,- ասաց Փամբուխչյանը։  

«Քաղաքացական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամի խոսքով՝ Հայաստանում տեղի է ունենում հեղաշրջման փորձ, որին միացել է նաև Գլխավոր շտաբը, ինչի իրավունքը սահմանադրորեն չունի։ «Գլխավոր շտաբի ապօրինի քաղաքական միջամտությանը և քաղաքական հայտարարություններին, ցավոք, սատար է կանգնել նաև ՀՀ նախագահը։ Փոխանակ Օնիկ Գասպարյանը զբաղված լիներ բանակի վերակազմավորման և օրենքով սահմանված մյուս գործառույթներով, նա մտել է քաղաքական դաշտ, որը անթույլատրելի է և հակասահմանադրական։ Նա պետք է այդ ամենի համար պատասխանատվություն կրի, նաև' հետագա գործողությունների համար, այդ թվում՝ հանրապետության նախագահը»,- ասաց Փամբուխչյանը։ Ըստ Փամբուխչյանի՝ եթե վարչապետի կողմից ինչ-որ մեկի պաշտոնի նշանակումը համարվեր հակասահմանադրական, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, որովհետև հնարավոր է այդ մարդը խնդիրներ ունենար իրավական չափորոշիչների հետ կապված, բայց երբ ազատումն է համարվում հակասահմանադրական, ուղղակի ծիծաղելի է։   «Հանրապետության նախագահի մեջբերած խոսքերը և պատրվակը ուղղակի վստահություն չեն ներշնչում»,- հավելեց նա։  

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առարկություններով վերադարձրել էր ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։ Վարչապետի աշխատակազմն անհիմն էր համարել և չէր ընդունել նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կրկին հանրապետության նախագահին է ուղարկելու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը։

Ավելին