Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը
Հասարակություն

Խաչիկ Ասրյան. Փաշինյա՛ն Նիկոլ, Հայ ազգը սև կամ սպիտակ չի կարող լինել. Հայ ազգը Եռագո՛ւյն է և վե՛րջ

Հայաստանի իսկական ընդդիմությունն՝ ի դեմս «Հայոց Արծիվների», Փաշինյան Նիկոլից պահանջում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացում

Արցախը թուրքին հանձնած, ազգադավ Փաշինյան Նիկոլն, արդեն երրրորդ ամիսն է, խոսում է Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, բայց ոչ մի իրական քայլ չի կատարում այդ ուղղությամբ:
Փաշինյան Նիկոլը մե՛կ պատճառ է բերում, թե Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա, մե՛կ էլ, թե խորհրդարանական ընդդիմությունը չի համաձայնվում հուշագիր ստորագրելով պարտավորվել, որ, Հայաստանի գործող վարչապետի հրաժարականի դեպքում, նոր վարչապետի թեկնածու չի առաջադրի:
Փաշինյա՛ն Նիկոլ, հետպատերազմյան Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը համազգային պահանջ է և օրվա հրամայական:
Փաշինյա՛ն Նիկոլ, Հայաստանում իսկական ընդդիմությունը ոչ թե 2018 թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովում քեզ վարչապետ ընտրած, վերջին երեք տարիների ընթացքում քո կառավարությունում, քո իշխանության մեջ քո ենթակայության տակ աշխատած, ինչպես նաև քեզ հետ կոալիցիոն կառավարություն ձևավորած, իսկ հիմա արդեն քո հրաժարականը պահանջող կուսակցություններն են, այլ քեզ և քո սորոսածին իշխանությանը միշտ մերժած, քո իշխանության ժամանակ Ազատության հրապարակում «Հեռացնե՛նք Նիկոլին, փրկե՛նք Հայաստանը» գործընթացն առաջինը սկսած, Հայոց Հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը զոհասեղանին միշտ դրած, արյամբ Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգ դավանող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը, որն ի սկզբանե քո իշխանությունը գնահատել է որպես հակապետական և հայաստանակործան։
Փաշինյա՛ն Նիկոլ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջում է հենց այսօր սկսել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպման գործընթացը, քանզի միայն արդար ընտրությունների միջոցով է, որ Հայ ժողվուրդը լեգիտիմ ճանապարհով քեզ ու քո լակոտակրատիային կուղարկի պատմության աղբանոցը, և կձևավորի Հայաստանի հաջորդ` Ազգային - պետական շահն իր արյան մեջ կրող, Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվող իշխանություն:
Փաշինյա՛ն Նիկոլ, Հայ ազգը սև կամ սպիտակ չի կարող լինել. Հայ ազգը Եռագո՛ւյն է և վե՛րջ։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան