Ով է ստորագրել. Տիգրան Ավինյանը խոսեց ադրբեջանական կողմի հետ գաղտնի փաստաթղթի վերաբերյալ հարցի մասին
Այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տարոն Սիմոնյանը խոսեց հայտնի փաստաթղթի մասին, որի վերաբերյալ հայտարարություն չի արվել պաշտոնապես:
Խոսքը վերաբերում է հայտնի փաստաթղթին, որտեղ «Կապան»-ի փոխարեն գրված է եղել «Կաֆան»: Սիմոնյանը ցանկացավ իմանալ, թե ով է ստորագրել փաստաթուղթը, եթե ստորագրվել է ու ինչ հանգամանքներում է այն ստորագրվել՝ արդյո՞ք եղել է սպառնալիք:
Ամբիոնին մոտեցավ Տիգրան Ավինյանը, ով հայտարարեց, որ դեռևս դեկտեմբերի 19-ին ՊՆ-ն հայտարարություն է տարածել, համաձայն որի, ցիտում եմ .«Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր երթևեկության անխափանության նկատառումներով:
Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-ի անվտանգությունը կապահովվի ռուս սահմանապահների միջոցով: Շփման գծի մեկ կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր, մյուս կողմում՝ Ադրբեջանի սահմանապահ զորքեր»:
«Մենք անընդհատ կրկնում ենք, որ այս պայմանավորվածությունը եղել է դեռևս 2020 թվականի դեկտեմբերին ռուսական կողմի հետ, որն այն համաձայնեցրել է ադրբեջանական կողմի հետ»,-ասաց նա:
Սիմոնյանը նշեց, որ այդ փաստաթուղթը կիրառման կարող էր դրվել միայն ԱԺ-ի կողմից վավերացման արդյունքում, եթե դա չի արվել, եղել է իշխանության յուրացում. «Եթե ստորագրվել է, դուք այնպիսի իրավիճակի մեջ եք դնում ապագա սերունդներին, որ այն ստորագրողներին կամ պետք է դատել որպես հանցագործ, կամ հեռացնել որպես ոչ գործունակ անձնավորության, ինչից հետո մենք պետք է կարողանանք դուրս գալ այդ ստորագրության տակից»:
Ավինյանը նշեց, որ որևէ բանի տակից դուրս գալու անհրաժեշտություն չի լինի. «Ուրևէ իրավական խնդիր տվյալ հարցի մասով չկա ու չի լինելու»:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ