Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Պատերազմում պարտվել է անկազմակերպ ու անկարող կառավարությունը․ Վահե Հովհաննիսյան

Պատերազմական, քաղաքական թոհուբոհի մեջ մի տեսակ անուշադրության մատնվեց Լևոն Արոնյանի հեռացումը Հայաստանից։ Բայց սա զուտ շախմատային խնդիր չէ։

Արոնյանի նման դեմքերը ազգերի և պետությունների խաղաղ մրցակցությունում ապահովում են քո տեղը՝ ազգերի և պետությունների բարձրագույն խմբում։ Նման անուն-ազգանուններ ունեցող պետությունները միշտ այլ, ավելի բարձր կարգի են։ Սա չգրված, բայց բոլորի կողմից ընդունվող օրենք է:

Արոնյաններ քիչ կան աշխարհում։ Շատ ավելի ուժեղ, հարուստ և զարգացած պետություններ Արոնյան չունեն։ Ընդhանրապես պետք է հասկանալ, որ Արոնյան ունենալը, զարգացնելը, պահելը շատ բարդ խնդիր է։ Եվ դա երբեք ինքնահոսով չի լինում։

Խորհրդային Հայաստանում մենք ունեինք Տիգրան Պետրոսյան և Ռաֆայել Վահանյան ու մեծ թիվ բարձրակարգ գրոսմայստերներ։ Անկախ Հայաստանում (մինչև 2018 թ.)  մենք ունեցել ենք Լևոն Արոնյան, Համաշխարհային օլիմպիադայում, աշխարհի առաջնությունում հաղթող չեմպիոն թիմեր և մեծ խումբ բարձրակարգ գրոսմայստերներ։

Նորից եմ ուզում շեշտել՝ Արոնյանը զուտ շախմատային թեմա չէ, այն այլ՝ լուրջ խորություն է պարունակում է իր մեջ։

Էրդողանի, Ալիևի և մի խումբ հայ իշխանավորների պատկերացրած «նոր Հայաստանում» Արոնյանի նման դեմքեր չպետք է լինեն։ Այս նոր պատկերացումներով՝ Հայաստանը և հայ ժողովուրդը պետք է լինի սպասարկող միավոր։ Մեզ վերապահված է մոթել, սաունա, մանր-մունր սրճարաններ սպասարկողի՝ ռեգիոնալ դերակատարումը։ Հիմնական բանկերը պետք է լինեն թուրքական, հատուկենտ խոշոր ձեռնարկությունները՝ թուրքական և այլն։

Եթե ուշադիր հետևեք Ալիևի ու Էրդողանի հետպատերազմյան հայտարարություններին, ապա նրանք գրեթե բաց տեքստով նկարագրում են իրենց պատկերացրած Հայաստանը՝ առանց բանակ, առանց արժանապատվություն, առանց մեծ գաղափարների։ Պատկերավոր ասած՝ մի Հայաստան, որը չի ունենա Արոնյան տալու մարդկային ռեսուրս և ենթակառուցվածքներ։

«Յան» ազգանունով մենք համաշխարհային արժեքներ էլի կտանք՝ գենետիկ հիշողության հաշվին, բայց նրանք լինելու են այլ պետության ներկայացուցիչներ։

Այսօր ոտքի ելած Երևանի փողոցները, բանակը, եկեղեցին, գիտակրթական-մշակութային էլիտան և այլոք, պայքարում են հենց դրա համար, որ Հայաստանն էլի ունենա հնարավորություն՝ քաղաքակիրթ մարդկությանը համաշխարհային դեմքեր տալու։ Իսկ դրա առաջին նախապայմանն անվտանգությունն է և ազգային պետությունը։

Այսօր ոտքի ելած Երևանի փողոցը շատ որակյալ է, ու այն դիմադրում է միաժամանակ ներսի ու դրսի թշնամուն, որոնք մեզ ուզում են այսուհետ պարտադրել միայն «Սիլաչի» կամ «Ծերեթելի» որակներ։

Սեփական արժանապատվությունը վերագտնելու ցանկությունն է հենց մարդկանց բերում փողոց, ու հենց այդ ցանկությունը պիտի լինի լայն հանրությանը միավորող գլխավոր գիծը։ Պատերազմում պարտվել է անկազմակերպ ու անկարող կառավարությունը, սակայն հայ հասարակության արժանապատվության հաշվին ոչ ոք չի կարող և իրավունք չունի պարտություն գրանցել։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ