Ստեղծել ենք «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը. մեր թիվ 1 օրակարգը Փաշինյանի հրաժարականն է. Վահե Հակոբյան
Ես ու թիմակիցներս ստեղծել ենք «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, այսօր մեր երկրին անհրաժեշտ է այդ վերածնունդը: Այս մասին «5-րդ ալիք» ՀԸ եթերում հայտարարել է Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը:
«Հիմնվելու ենք Սյունիքի վրա, բայց ունենք շատ համակիրներ ամբողջ Հայաստանով մեկ, ու մենք հստակ գիտենք՝ ինչ ենք ուզում, և հստակ տեսնում ենք ճանապարհը՝ ինչպես ենք գնալու՝ այս երկիրը վերակառուցելու: Համար մեկ օրակարգը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Մենք այսօր աջակցում ենք բոլոր այն ուժերին, անհատներին, կառույցներին, որոնց օրակարգում Նիկոլ Փաշինյանի րոպե առաջ հեռացումն է»,- ասել է Հակոբյանը՝ նշելով, թե Փաշինյանի հեռացման համար պետք է մեծացնել հանրային ճնշումը:
Նա նշել է, թե մոտ ապագայում կլինի մամուլի ասուլիս, որի ընթացքում առավել մանրամասն կներկայացնեն կուսակցության աշխատանքները:
Հակոբյանն անդրադարձել է քաղաքական զարգացումներին, Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ պետի պաշտոնից ազատմանն ու այդ պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդությանը՝ նշելով, որ երկրում զավեշտալի իրավիճակ է ստեղծվել:
«Ես ողջունում եմ ԶՈւ հայտարարությունը: Իմ կարծիքով՝ կատարվողը Նիկոլի ու իր շքախմբի կողմից հերթական փորձն էր՝ պատերազմում պարտության պատասխանատվությունը դնել բանակի վրա, ինչը չստացվեց: Ինձ մոտ համոզմունք կա, որ Նիկոլ Փաշինյանը ոչ ադեկվատ անձնավորություն է, եթե նա մտածելու մի փոքր ունակություն ունենար, պատերազմից հետո պետք է հրաժարական տար, բայց կառչում է փրփուրներից»,-նշել է նա:
Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին՝ Վահե Հակոբյանը հայտարարել է, թե ադրբեջանցիներն այնտեղ իրենց հարմար տարբերակով իրականացրել են դեմարկացիա և անցել են ինժեներական աշխատանքների, մինչդեռ հայկական կողմից ոչինչ չի կատարվում: Հակոբյանի խոսքով՝ իշխանությունից աջակցություն չեն ստանում նաև իրենց տները կորցրած շուռնուխցիները: «Սյունիքից այսօր բացակայում են իշխանությունները»,-նշել է նա:
Վահե Հակոբյանը հայտարարել է, թե իշխանություններն ամեն ինչ անում են՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փակման համար. «Դա երեք տարի է. ինչ եկել են իշխանության, փորձում են մի բան անել, որ փակվի: Նրանք հաշվի չեն առնում, թե կոմբինատի գործունեության խափանման հետևանքով ինչ կկատարվի: Փաստորեն, Սյունիքը հայաթափում, քանդում են: Կոմբինատում 5000-ից ավելի աշխատող կա»,- նշել է նա՝ հավելելով, թե միգուցե հետո անունը դնեն դժգույն, դժբախտ մարզ ու հանձնեն ադրբեջանցիներին:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ