Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Քոչարյան Անդրանի՞կն է Վաղարշակին հրամաններ տալիս, թե՞ Նիկոլը

Պատերազմից անմիջապես հետո, ինչպես որ սպասվում էր, Պաշտպանության ոլորտում տեղի ունեցան պաշտոնանկություններ՝ իր դիմումի համաձայն ազատվեց Դավիթ Տոնոյանը, տեղակալներ, մամլո խոսնակը։

Սակայն որքան էլ որ կարող ենք այդ վերադասավորումները կապել պատերազմում պարտվելու հետ, այդ պաշտոնանկությունները պատերազմի հետևանքների հետ կապ չունեին։ Բանը նրանում է որ պատերազմի ընթացքում ներիշխանական կոնֆլիկտի արդյունքում է, որ Դավիթ Տոնոյանը պաշտոնանկ արվեց, իսկ տեղը նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը։ Իսկ կոնֆլիկտը եղել է ոչ թե վարչապետ-ՊՆ նախարար, այլ Անդրանիկ Քոչարյանի և Դավիթ Տոնոյանի միջև։

Ու որքան էլ Անդրանիկ Քոչարյանը այդ ոլորտի վերահսկողն ու օրենսդիրում հարցեր լուծողն է, կոնֆլիկտն այնուամենայնիվ չի եղել պատերազմական խնդիրների հետ կապված։ Պատճառը եղել է նեղ անձնական։

Անդրանիկ Քոչարյանը Դավիթ Տոնոյանին խնդրել է իր հրետանավոր որդուն՝ Վազգենին, տարհանել Ղարաբաղից, ավելի անվտանգ տեղ, իսկ Տոնոյանը հրաժարվել է։ Այս կոնֆլիկտի և որդու այնուամենայնիվ ավելի անվտանգ տեղ տեղափոխելու մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում, իսկ այսօր ներկայացնենք, թե ինչպես է աշխատում, այդ կոնֆլիկտի արդյունքում նախարար դարձած Վաղարշակ Հարությունյանը։

Գեներալ Հարությունյանը, ինչպես հայտնի է ՊՆ ծառայողներին, բավականին անլուրջ մարդ է։ Նա իրականում իր ղեկավարած ոլորտին չի տիրապետում, ու դրա մասին գիտեն բոլորը նախարարությունում։ Իր աշխատակազմից մեզ պատմեցին, որ օրը անց է կացնում կաբինետում համակարգչային «շարիկ գլորելով», «Օդնոկլասնիկ» սոցցանցում է հաճախ ժամանակ վատնում, և հիմնականում նստած սպասում է թե վարչապետը ինչ կասի, որ անի։ Իսկ ամենից հետաքրքիրն այն է, որ երբ վարչապետը զանգում հարց է տալիս կամ հանձնարարական, Վաղարշակը անմիջապես զանգահարում է Անդրանիկ Քոչարյանին և պատմում է ամենայն մանրամասներով։ Այնուհետ միասին են որոշում ինչը, ոնց անի։ Իսկ, երբ ինչոր խնդիր է լինում և պետք է լինում վարչապետի, կամ օրինակ ռուսների հետ խոսել, նույնպես Անդրանիկ Քոչարյանի հետ է խորհրդակցում, հարցնում է՝ որն ասի, ինպե՞ս ասի, իսկ որը չասի։

Մեր աղբյուրը հայտնում է, որ Անդրանիկ Քոչարյանը երբ Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է իրեն «բրթել նախարար», բառացի ասել է՝ «Վաղո, դու այդտեղ չես գնում Նիկոլի հրամանները կատարելու, ամեն բան ինձ հետ ես ճշտելու, եթե համաձայն չես, դու չես լինի, ուրիշին նշանակել կտամ»։

Այդպիսով ստացվում է, որ Անդրանիկ Քոչարյանն է որ համակարգում է Պաշտպանության ոլորտը, պատերազմից հետո, իսկ իրականում Անդրանիկ Քոչարյանը մեծ հետաքրքրություններ ունի, ոչ միայն ազդեցության մասով, այլ ավելի շատ «փող բռնելու» և գնումներից «ատկատ» ստանալու առումով։

Այդ տեղեկություններին Դեժավյուն (https://t.me/dejavu202) ևս տիրապետում է, և առաջիկայում, ամփոփվելուց հետո ևս կներկայացնենք։