Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Նախագահական չեն գնա, բայց Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը կկայանա. Hraparak.am

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ասուլիս է տվել մի քանի լրատվամիջոցների։ Ծառուկյանն անդրադարձել է ներքաղաքական լարված իրավիճակին, վերջին իրադարձություններին, խոսել է նախագահի հրավերի և Նիկոլ Փաշինյանի հետ հավանական հանդիպման մասին։ Նա կրկնել է, որ լուծումը վարչապետի հրաժարականն է և արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը, իր մոտ ոչ մի բան չի փոխվել, ինքը ինչ ասել է՝ պնդում է։ 

Hraparak.am-ի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկին, որ ընդդիմադիր ուժերն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպեն նախագահականում և գտնեն լուծումներ ստեղծված իրավիճակից, Ծառուկյանն ասել է, որ իր տեսակետը նույնն է, ինչ երեկ հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը՝ հանդիպմանը կհամաձայնեն, եթե այն անցկացվի իրենց օրակարգով, Ազգային ժողովի նիստերի դահլիճում և ուղիղ հեռարձակմամբ, քանզի իրենք հանրությունից թաքցնելու բան չունեն։ Իսկ ուղիղ եթերի իմաստն այն է, որ չասեն՝ գնում թաքուն բանակցում են։

«Նախագահը հրավերն ուղարկել է մեզ, բայց տվյալ հրավերի մեջ ծրագրային պարզաբանում, թե ինչի մասին պետք է խոսենք, չկա․․․Եթե հարցադրումները կդնի, կետերը կդնի, ծրագիրը, որ այս հարցն է, այս հարցն է, կհանդիպենք, կքննարկենք՝ կասենք․․․ հենց այնպես քննարկելու, խոսելու համար ես հարկ չեմ համարում»,- ասել է Ծառուկյանը։

Ինչ վերաբերում է իր և Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպմանը, թե լինելո՞ւ է, ի վերջո, երկկողմ հանդիպում, Ծառուկյանն ասել է․

«Իհարկե, լինելու է, քանի որ Հայրենիքի փրկության շարժման մեր գործընկերների հետ հանդիպել ենք, այդ թեման ասել ենք, որոշողը ես եմ, ես ասել եմ՝ հանդիպելու եմ։ Ինձ թվում է, շուտով հանդիպումը կլինի և բոլորդ էլ տեղյակ կլինեք, ոչ թե պատերի տակի խոսակցություններով, թե հանդիպել են, էս- էն արել։ Էս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քայլ կատարել, վայրկյան շուտ հանգուցալուծել, որ էս խնդիրները կարգավորենք»։

Իսկ օրակարգը հանդիպման նույնն է:

«Իմ տեսակետները չեն փոխվել, վարչապետը պետք է հրաժարական տա, և պետք է շուտափույթ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մնացածը՝ կհանդիպենք Փաշինյանի հետ, ինքն էլ իր տեսակետը կասի»,-ասել է Ծառուկյանը։ 

Ավելին