ԳՇ-ն չի նահանջելու. Փաշինյանին ցույց տված «կարմիր քարտն» ուժի մեջ է
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և շտաբի մյուս անդամների հայտարարությունը, որով պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը, շարունակում է լայն քննարկման առարկա լինել: Չնայած Փաշինյանի համառ ջանքերին, Սահմանադրության կոպիտ խախտումներով` ԳՇ-ում երկիշխանություն հաստատել դեռևս չի ստացվում, իր հերթին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, դիմելով վարչական դատարան և բողոքարկելով իր ազատման որոշումը, ցուցաբերում է պատասխանատվություն պետության հանդեպ և իր ազատման հարցը տեղափոխում բացառապես իրավական հարթություն:
Ի՞նչ է փորձում անել ստեղծված իրավիճակում Փաշինյանը: Նախ և առաջ նա փորձում է ռազմական հեղաշրջման սպառնալիքի տակ քողարկվելով` ձերբազատվել անհարմար գեներալներից և նրանց փոխարինել յուրայիններով: Մյուս կողմից` արդեն իսկ ակնհայտ է, որ Փաշինյանը ավելի թիրախային է դարձնում պատերազմում պարտության մեղքը բանակի և գեներալիտետի վրա բարդելու իր նպատակը: Վարչապետը նաև ակնհայտորեն փորձում է ժամանակ շահել` հասկանալով, որ ԳՇ-ում պատահական մարդիկ չեն և իրենց պահանջներից այդքան հեշտ չեն հրաժարվելու: Որպես ժամանակ շահելու լավագույն միջոց` Փաշինյանը փորձում է վերակենդանացնել արտահերթ ընտրությունների օրակարգը:
Միևնույն ժամանակ փաստենք, որ զինված ուժերը, կարմիր քարտ ցույց տալով կապիտուլյացիոն ակտ կնքած իշխանություններին, այնուհանդերձ չեն փորձում գնալ իրավիճակի կտրուկ սրման: ԳՇ պետը, ունենալով բանակի գեներալիտետի մեծ մասի աջակցությունը, միևնույն է, թույլ չտվեց երկիրը մտցնել ներքին բախումների կամ արնահեղության մեջ և այս առումով ԶՈՒ կողմից որդեգրած վարքագիծը միանշանակ ճիշտ է և բխում է պետության շահերից:
Պետության շահերից էր բխում նաև ԳՇ վարքագիծը պատերազմի օրերին: Մասնավորապես, պատերազմի չորորդ օրը ՝ Անվտանգության Խորհրդի նիստի ընթացքում Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, նա նաև շեշտել է Թուրքիայի կողմից ահագնացող վտանգների մասին, որոնք պետք է հաշվի առնվեն: ԱԽ նիստի ժամանակ Գասպարյանը կոշտ խոսակցություն է ունեցել այն ժամանակվա ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ, այն աստիճանի, որ Փաշինյանը ստիպված է եղել կանգնեցնել ԱԽ նիստը: Պատերազմի ողջ ընթացքում ԳՇ պետը ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները օր առաջ կանգնեցնելու ուղղությամբ, սակայն Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը չեն ընկրկել:
Օնիկ Գասպարյանի վերջին հայտարարությունից պարզ է դառնում, որ չնայած իշխանության սադրանքներին և աննախադեպ ճնշումներին՝ գեներալիտետը չի պատրաստվում նահանջել իր կողմից առաջ քաշված պահանջներից և պայքարը միանշանակ շարունակվելու է, որովհետև դա ոչ թե պահի տակ, ըստ քաղաքական եղանակի ձևավորված դիրքորոշում կամ մոտեցում էր, այլ վերջին 2-3 տարիներին ձևավորված, արմատացած համոզմունք։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը