Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ սպառնալիքներ և հնարավորություններ ունի TRIPP-ը․ Նաիրի Սարգսյան Բաքվի բռնապետական տրիբունալը 20 տարի ազատազրկման է դատապարտել Ռուբեն Վարդանյանին. Ավետիք ՉալաբյանԹոշակառուների անկանխիկ ծախսերը նվազագույն են, հետվճարի այդ մեխանիզմը՝ անարդյունավետ․ Դավիթ ՀակոբյանԲաժանիր, որ տիրես․ մեր ժողովրդին միտումնավոր են պառակտել․ Լիլիթ ԱրզումանյանՖասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ»
Աշխարհ

«Նիկոլի հետ պրոբլեմ չունեմ, դուք ինչո՞ւ եք եկել». Ալիևի խորամանկ տակտիկան

Ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում, երեկ կրկին հայտարարել է Ադրբեջանի նախագահը, այս անգամ` հակամարտության կարգավորմամբ զբաղվող կառույցի` ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ:

Բաքվում ընդունելով եվրոպացի բարձրաստիճան դիվանագետին` Իլհամ Ալիևը պնդել է, թե 44-օրյա պատերազմով Բաքուն իր առջև դրված խնդիրը լուծել է, և հիմա հայկական կողմի հետ արդեն ապագայի հարցերն է քննարկում:

«Հակամարտությունը մնացել է պատմության մեջ, մենք պետք է ապագային նայենք: Կարծում եմ`պատերազմից հետո` վերջին չորս ամիսներն արդեն ցույց են տալիս երկու կողմերի` այդ էջը փակելու և ուշադրությունը ապագայի վրա կենտրոնացնելու կամքը: Դա շատ կարևոր է: Մենք սկսել ենք բանակցային գործընթացը` Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման շուրջ, արդեն մի քանի հանդիպում է կայացել` տարբեր մակարդակներով», - ասել է Ադրբեջանի նախագահը: Ապա Ալիևն հավելել է, որ տարածաշրջանի ապաշրջափակման հարցը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի մասն է, սակայն, որևէ խոսք չի ասել այդ հայտարարությամբ ամրագրված մյուս պարտավորությունների, այդ թվում`գերիների ազատ արձակման մասին, որը մինչ օրս Բաքուն լիարժեք չի իրագործել:

Ինչ է ստացվում...

Արևմտյան կազմակերպությունների գործիչներին, որոնք գալիս են տարածաշրջան՝ հասկանալու, թե ինչպես պետք է շարունակել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը, Ալիևը, այսպես ասած, հասկացնում է, թե ինչո՞ւ են նեղություն քաշել, եկել... Ինքը Փաշինյանի հետ խնդիրը լուծել է, հիմա էլ բանակցում են, նույնիսկ Հայաստանն ու Ադրբեջանը հաղորդակցության ուղիների բացման շուրջ բանակցում են:

Այսինքն՝ Ալիևի մատուցմամբ՝ ի՞նչ կարգավիճակ, ի՞նչ բանակցություններ, խնդիրը կարգավորվել, ավարտվել է...

Փաստորեն, պաշտոնական Երևանը շարունակում է պնդում է, որ պատերազմով խնդիրը չի կարգավորվել, և որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները պետք է շարունակվեն` Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հստակեցնելու համար, իսկ Ալիևը՝ այս հարցերի շուրջ հստակություն ակնկալող շահագրգիռ կողմերին ասում ա՝ բայց ո՞վ է ասել, որ նման թեմա կա:

Ալիևը որևէ խոսք չասելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, կրկին առաջին պլան է մղել ճանապարհների ապաշրջափակման հարցը. - «Կարծում եմ` հենց դա կարող է դառնալ պատերազմի էջը վերջնականապես փակելու և այն անցյալում թողնելու ելակետը, քանի որ ապաշրջափակումից կշահեն բոլոր երկրները` նոր թափ հաղորդելով տարածաշրջանային համագործակցությանը և ստեղծելով նոր հնարավորություններ: Դա, իր հերթին, հնարավոր համագործակցության կբերի նաև բազմաթիվ այլ ոլորտներում: Ես արդեն հրապարակավ հայտարարել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան: Մենք մեր խնդիրը կատարել ենք, ազատագրել ենք տարածքները, իրագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ու ԵԱՀԿ որոշումները: Ուստի, հիմա պետք է կենտրոնանանք ապագայի վրա», - ասել է Ալիևը:

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն, մինչդեռ, պատասխան խոսքում նշել է, որ նախագահում է մի կազմակերպություն, որը անվտանգության ապահովումը դիտարկում է համապարփակ` այն կապելով նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հետ: «Մենք կքննարկենք` ինչ կարող ենք անել` նպաստելու հակամարտության կարգավորմանը, որը գտնվում է ԵԱՀԿ տարածքում, և այդ համատեքստում, իհարկե, մեր առաջնահերթություններն են միջազգային իրավունքը, մարդու իրավունքները, մարդասիրական իրավունքը, կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը: Կարծում եմ` հնարավոր է միասին աշխատել այս հարցերի ուղղությամբ», - ըստ Ադրբեջանի նախագահական նստավայրի, ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը:

Անն Լինդեն, Թվիթերյան իր էջում գրել է. - «Ալիևի հետ հանդիպմանը ընդգծեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերը մինչ այժմ չլուծված խնդիրների կարգավորման հարցում»:

Ավելի ուշ` Ադրբեջանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում էլ Լինդեն հայ ռազմագերին ազատ արձակման հարցն է բարձրացրել: Ջեյհուն Բայրամովը կրկնել է պնդումը, որն ավելի վաղ հնչեցրել էր Ադրբեջանի նախագահը` օտարերկրյա լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ. - «Գերիներն արդեն վերադարձվել են, մյուսների վրա եռակողմ համաձայնությունը չի տարածվում»: «Հայերը, որոնք հիմա գերեվարված են, Ադրբեջան են ուղարկվել հրադադարից հետո` հակառակ նոյեմբերի 10-ի հայտարարության, որը ենթադրում է, որ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից: Սակայն, այդ փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի իշխանությունները Ղարաբաղ են ուղարկել ավելի քան 60 զինծառայողների Շիրակի մարզից, այդ զինվորականները դիվերսիաներ են իրականացրել, Ադրբեջանի բանակի զինվորների սպանել, և պետք է պատասխան տան օրենքի առաջ», - ասել է Ջեյհուն Բայրամովը:

Բայրամովը դժգոհել է, թե հայկական կողմը շարունակում է «շինտեխնիկայի» անվան տակ` ծածուկ կերպով Հայաստանից զինծառայողների ուղարկել Ղարաբաղ: «Դա անթույլատրելի է», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը, ով ավելի վաղ այս հարցով նամակ էր հասցեագրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու գլխավոր վեհաժողովին, սպառնալով, թե նման քայլերը կարող են տանել իրավիճակի ապակայունացման:

Ադրբեջանական կողմի փաստարկները լսելուց հետո ԵԱՀԿ գործող նախագահը կժամանի Երևան, որտեղ վաղը նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի իշխանությունների հետ:

Ահա, այսպիսի քաոսային իրավիճակ՝ ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ: Բանակցային գործընթացն Ալիևի քմահաճությամբ ուղղակի չի շարունակվում: Նա խորամանկորեն բերում է դրա համար «հիմնավորումներ»: Իսկ այս ամենում, պարզապես, Հայաստանի դիրքորոշման հետ հաշվի նստող չկա:

Մետաքսյա Շալունց