Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Խաչիկ Ասրյանի կոչի արձագանքները․ պահանջում ենք վռնդել անգլիական շպիոններին

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 2021 թվականի մարտի 16-ին, Երևան քաղաքում տեղակայված Անգլիայի դեսպանատան դիմաց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմը (110 մարդ), կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, բողոքի ակցիա է իրականացրել՝ ուղղված անգլիական «Հալո Թրաստ» լրտեսական կազմակերպությանը: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցության անդամները պահանջո՛ւմ են՝ Հայաստանից վռնդե՛լ անգլիական շպիոններին։

Այդ հայտարարության մեջ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության անդամները պահանջագիր են ներկայացրել, ըստ որի՝ նրանք  Հայաստանի կառավարությունից պահանջում եմ, որ մեր հայրենիքից վռնդեն հետախուզական և լրտեսական գործունեություն իրականացնող անգլիական կազմակերպությանը և այլևս ոչ մի առնչություն չունենան վերջինիս հետ: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից պահանջում են, որ իրենց պետությունը դադարեցնի Հայաստանի և Հայ ազգի դեմ արդեն հարյուրամյակից ավել շարունակվող հակահայ քաղաքականությունը: 

Ֆեյսբուքյան օգտատերերը այս հայտարարությունը անարձագանք չեն թողել։ 

Օրինակ ֆեյսբուքյան օգտատեր Լիլի Աբովյանը գրել է․ «Խորին հարգանքներս Ձեզ և Ձեր թիմին... միանում եմ պահանջին», մյուս օգտատեր  Գայանա Յարալյանը ևս միանում է պահանջին․ «Միանում եմ ձեր պահանջին, պետք է ազատվել բոլոր տեսակի օտարամոլ շպիոններից, ովքեր կործանում են մեր երկիրը»։ Շատ օգտատերեր են միացել այս պահանջին, նրանցից մեկն էլ  Աշխեն Հովհաննիսյանն է․ «Միանում ենք պահանջին՝ դուրս շպրտել «Հալո Թրաստ» կազմակերպությանը, դուրս շպրտել Անգլիայի դեսպանատունը Հայաստանից, նրանց դատի տալ միջազգային ատյաններում։ Խզել դիվանագիտական կապերը Անգլիայի և Իսրայելի հետ»։   
Օգտատեր Վարդուհի Դիլանչյանն էլ գրել է․ «Մահ Անգլոսաքսերին ու նրանց ծառայող ներքին թշնամիններին, որոնցից ամենավտագավորը Հայաստանի նախագահ Ա. Սարգսյանն է ու նրա հովանու ներո գործող «ՔՊ»-ն»։ 

Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր էլ պնդում են, որ պետք է մեր դեսպանատունը փակենք Անգլիայում, իսկ Անգլիայի դեսպանին հետ ուղարկենք իրենց հայրենիք։ Նունե Սարկիսյանը գրել է․ «Միանշանակ հայտարարել perssona non grata ու վռնդել մեր երկրից ու ընդմիշտ փակել դրանց դեսպանատունը ՀՀ-ում ու մեր դեսպանատունը Անգլիայում, խզել բոլոր կապերը այդ շպիոն երկրի հետ, միշտ դրանք են մեզ վնաս պատճառել»։ Նարեկ Պետրոսյանն էլ կոչ է արել «Հայոց արծիվներին» միանալ Բաղրամյան փողոցում հավաքված կուսակցությանը․ «Պարոն Ասրյան, միացեք մնացած ընդդիմությանը, որ էս քայլառաստ վիժվածքին համատեղ ուժերով աթոռից պոկել լինի»։  Ֆեյսբուքյան մյուս օգտատեր Սոնա Արամյանն էլ կարծում է, որ անպայման պետք է ազատվենք Հայաստանում գործող բոլոր լրտեսներից․ «Մեր հզոր արծիվներ, մենք ձեզ հետ ենք, պետք է այդ լրտեսներից մաքրել երկիրը»։

Այս  գրառման մեկնաբանություններն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ  հասարակության մի ստվար զանգված ևս միանում է այս պահանջին և ցանկանում է խզել դիվանագիտական հարաբերությունները  Անգլիայի հետ, մաքրել Հայաստանը լրտեսներից։ Մեկնաբանություն գրողների մեծամասնությունը իրենց աջակցությունն են հայտնել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության անդամներին, վստահեցրել են, որ նրանց հետ պայքարելու են բոլոր լրտեսների դեմ, ինչպես նաև ցանկություն են հայտնել համատեղ ուժերով ազատվել այսօրվա իշխանություններից։


Աննա Սիմոնյան

Pressmedia.am