Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Շոյգուն խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև շփումների մասին

Ռուս-թուրքական հաջող տարածաշրջանային համագործակցության վերջին օրինակը Լեռնային Ղարաբաղն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Tengrinews.kz-ին տված բացառիկ հարցազրույցում:  

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, Շոյգուն նշել է․ «Մենք (Թուրքիայի հետ) այսօր համատեղ պարեկություն ենք իրականացնում Սիրիայի հյուսիս-արևելքում: Միասին մասնակցում ենք ահաբեկիչների դեմ պայքարին: Մենք միասին, բավականին հաճախ, նույն օդային տարածքներում ենք աշխատում․․․Այս աշխատանքը հեշտ չէ, դժվար է․․․ Վերջին աշխատանքը, իհարկե, Լեռնային Ղարաբաղն է: Սա այնքան բարդ գործողություն է»։  

Նա նշել է, որ Ռուսաստանին համար երկու եղբայրական ժողովուրդների, երկու մերձավոր հարևանների պատերազմը դադարեցված է և այսուհետ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության և ներդաշնակության մեջ են ապրելու․ «Համաձայնեք, չէ՞ որ միմյանց դեմ պայքարում են երկու եղբայրական ժողովուրդներ, մեր երկու մտերիմ հարևանները, նրանք, որոնց հետ ապրել ենք և հետագայում էլ ապրելու ենք խաղաղության, համաձայնության և բարեկամության մթնոլորտում։ Մյուս կողմից Թուրքիայի միացումն է այդ գործողությանը, այդ իսկ պատճառով պետք էր զրույց տանել և այդ հարցով զբաղվել նաև թուրք գործընկերների հետ»: Նրա խոսքով՝ Պուտինը «տիտանական» ջանքեր է գործադրել, որպեսզի 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կնքվի․ «Բոլորին համոզել էր պետք։ Այսինքն, չկար մեկը, ով կասեր. «Համաձայն եմ, նրանց համոզեք»: Անհրաժեշտ էր համոզել բոլորին: Մենք, մեր գործընկերների, պաշտպանության նախարարների մակարդակով խոսեցինք նաև մեր թուրք գործընկերների հետ: Առաջին հերթին ամեն ինչ արվել է, որպեսզի մարդիկ դադարեն միմյանց սպանել: Երկրորդ, հուսով եմ, որ այժմ ժամանակն է, որ նրանք անցնեն երկկողմ շփումների և միմյանց հետ խոսեն, սկսեն երկխոսել: Ես նկատի ունեմ Հայաստանին ու Ադրբեջանին»: Շոյգույի խոսքով՝ այս կոնտեքստում շատ բան է կախված Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների զարգացումից։  

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։  

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։  

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը' թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

  Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով' ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

  Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Ավելին