Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Աշխարհ

Պուտինը զրոյացրեց. նոր իրավիճակ Հայաստանի համար

1in.am-ը գրում է.

Պետդուման մարտի 24-ին ընդունել է օրենքը, որով ՌԴ նախագահ Պուտինը ստանում է 2024 թվականից հետո էլ նախագահ առաջադրվելու հնարավորություն, Սահմանադրության փոփոխության հիմքով զրոյացնելով մինչ այդ եղած իր ժամկետները: Այլ կերպ ասած, հաշվի առնելով Պուտինի տարիքը՝ 68, Պետդուման նրան տալիս է ցմահ նախագահության հնարավորություն: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ Պուտինն անպայմանորեն կօգտվի դրանից: Այդ հարցը բաց է, որովհետև կասկածից վեր է, որ դրա պատասխանը միայն Պուտինից չէ, որ կախված է: Այն, որ Կրեմլը կամ ՌԴ վերնախավը ստեղծում է Պուտինի մնալու հնարավորություն՝ 2024-ին առաջադրվելու համար, անկասկած է: Բայց Ռուսաստանի իշխանության հարցի լուծումը գտնվում է բազմաթիվ այլ գործոնների ազդեցության դաշտում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Ակնառու է այն, որ Ռուսաստանի ներսում Պուտինը կորցնում է լեգիտիմությունը: Դրա վկայություն էր, օրինակ, որ օրերս հնչեղ և պաթետիկ կազմակերպվել էր Ղրիմի միացման 7-րդ տարեդարձի կապակցությամբ մարզադաշտային մեծ միջոցառում, որտեղ ելույթ ունեցավ Պուտինը: Ակնառու է, որ մեծ ջանք է գործադրվում նրա վարկանիշը վերականգնելու համար, սակայն, միևնույն ժամանակ, հազիվ թե հնարավոր լինի 7-ամյա Ղրիմով լուծել այդ հարցը:

Դա նշանակում է, որ ապալեգիտիմացման գործընթացը կարող է շարունակվել, իսկ ռուսական հանրային հոգեբանության մեջ ոչ լեգիտիմ նախագահի տևական առկայությունը կարող է բերել մեծ ցնցման: Մյուս կողմից, դա իր հերթին նշանակում է, որ Պուտինը կարող է իր վարկանիշը փրկելու հարցում դիմել նոր «Ղրիմի» հնարքի: Կամ՝ այդպիսով նաև դիմել այսպես ասած շանտաժի և ակնկակել, որ Արևմուտքն աջակցի ներքին իրողությունների հարցում:

Այլ կերպ ասած, Ռուսաստանի իշխանության հարցը թեև խորքում, տողատակում, բայց ըստ էության մտնում է անկանխատեսելիության փուլ՝ հաշվի առնելով և այն, որ Արևմուտքն էլ իր հերթին հայտարարում է փաստացի ՌԴ շուրջ օղակը սեղմելու մասին: Իսկ անկանխատեսելիությունը ՌԴ իշխանության հարցում կարող է նշանակել նաև ազդեցություն Հայաստանի վրա՝ որպես կետ, որը ռուսական ազդեցության վերջին, սակայն ուժգին գոտիներից մեկն է: Բանն այն է, որ ՌԴ իշխանության հարցում խորքային անկանխատեսելիությունը սրելու է արդեն իսկ առկա ներվերնախավային պայքարը ՌԴ տնտեսա-քաղաքական տարբեր «կլաստերների» միջև: Այստեղ է, որ դիլեմա է դառնալու Պուտինի մնալ, թե գնալը, կամ ավելի շուտ՝ պահել, թե հանձնելը: Այդ պայքարը իր հերթին կարող է արտացոլվել նաև Հայաստանում, հաշվի առնելով և այն, որ ՌԴ հարցում էական նշանակություն ունեցող ռեգիոններից է Կովկասը, այստեղ զարգացումները և դրանց պրոյեկցիան Ռուսաստանի իրականության վրա: Հայաստանի հանրությունն ու քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն դրան: Հայաստանի համար քաղաքականությունը ներսում չէ, այդ մասին առիթ ունեցել ենք խոսելու նույնիսկ տարիներ առաջ: Հայաստանում քաղաքականությունը դրսում է, այն իմաստով, որ երկրի ներսում արդյունավետ ծավալվելու համար խնդիրներն ու մարտահրավերները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում՝ ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական:

Ավելին