ՀՀ-ում ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինելու. Նիկոլ Փաշինյան
«Ուսուցչի մասնագիտությունը՝ ռազմավարական առաջնահերթություն»․ ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինայնը՝ հրապարակելով տեսանյութը։ Նրա խոսքով՝ ապագայի նկատմամբ հավատն առաջին հերթին պետք է վերականգնել կրթության միջոցով: «Այս տարվանից մենք սկսում ենք մի գործընթաց, որի արդյունքում ՀՀ-ում ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինելու։ Այն ուսուցիչները, ովքեր ատեստավորմամբ իրենց բարձր որակավորումը կհաստատեն, նրանց աշխատավարձը նոյեմբերից արդեն 30-50 տոկոսով կբարձրանա։ Բայց սա մենակ ուսուցիչների համար չէ, սա մեր երեխաների համար է, որ մենք հնարավորություն կտանք ուսուցիչներին իրենց աշխատանքի վրա կենտրոնանալ։ Եվ նաև դրանից հետո էլ լավ աշխատանքի արդյունքում ուսուցիչները հնարավորություն կունենան միավորներ ավելացնել իրենց անհատական վարկանիշին և ինչքան միավորները բարձրանան, այնքան աշխատավարձերը զուգահեռ կմեծանան։ Սա նշանակում է, որ մեր երեխաները ավելի հուսալի գիտելիք կունենան»,-նշում է նա։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ