ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ
ՀՀ Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշմամբ՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները, մինչև «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» շահառու դառնալը, ոչ ավելի, քան 6 ամիս, օգտվում են ամսական 300000 դրամի չափով աջակցությունից: Աջակցության միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է պահանջվող ներքոնշյալ փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով.
1. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն (երկու կողմից),
2. սոցիալական քարտի համարը (ՀԾՀ),
3. հիվանդության էպիկրիզի պատճեն,
4. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության ճանաչման բժշկասոցիալական փորձաքննության որոշման պատճեն (երկու կողմից),
5. հեռախոսահամարը,
6. բնակության հասցեն:
1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված այն զինծառայողները, ովքեր արդեն ներկայացրել են վերոնշյալ փաստաթղթերը, կարող են դիմել բնակության վայրում գործող «ՎՏԲ Հայաստան» բանկի մասնաճյուղ, իսկ խնդիրներ առաջանալու դեպքում՝ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»: Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ