Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Վահագն Հովակիմյանը ԱԺ ամբիոնից սխալ տեղեկություն է ներկայացնում. Մարուքյանի դիտողությունը տեղին է

Ազգային ժողովում ապրիլի 1-ին Ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխությունների հարցով արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, թե ԱԺ ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ խորհրդարանական ներկայիս ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն։ 

«Հիշեցնեմ, որ ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու հանգամանքը 2018 թվականին ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ որպես նախընտրական ծրագիր, նախընտրական խոստում, արտացոլված է եղել ներկայիս խորհրդարանի բոլոր երեք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում։ Ներկայիս խորհրդարանի 3 քաղաքական ուժերը 2018 թ. նախ՝ հոկտեմբերի 22-ին, ապա հոկտեմբերի 29-ին կողմ են քվեարկել ԸՕ այն փոփոխություններին, այն նախագծին, որով նախատեսվում էր հրաժարվել ռեյտինգային ցուցակներից»,- նշեց Հովակիմյանը։ 

Ի պատասխան այս հայտարարության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԱԺ ամբիոնից սուտ տեղեկություն է ներկայացվում:

««Լուսավոր Հայաստանի» որևէ ծրագրում չկա գրված, որ մենք նման օրենսգրքի նախագիծ պետք է ընդունենք, այն ինչ ասացիք: Որքանով տեղյակ եմ, նաև ընդդիմադիր մյուս ֆրակցիայի ծրագրում չկա: Որտեղի՞ց եք էդ բաներն ամբիոնից ասում»,- ասաց Մարուքյանը։ Նա նաև հավելեց, թե Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել այլ նախագիծ, բայց խորհրդարան է բերվել մեկ այլ նախագիծ:

«Ո՞ւմ եք ուզում խաբել»,- հարց հնչեցրեց խմբակցության ղեկավարը:

 «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրեց ԱԺ խմբակցությունների նախընտրական ծրագրերը։ 

ԼՀԿ և ԲՀԿ 2018 թ. նախընտրական ծրագրերում ԸՕ-ի փոփոխության հարց չի ներառվել

Այսպես, «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ 2018 թ. նոյեմբերի 26-ին հրապարակած նախընտրական ծրագրում որևէ կետ չկա ինչպես ԸՕ փոփոխության, այնպես էլ ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու վերաբերյալ։ Նախընտրական ծրագրում ԼՀԿ-ն ընտրական բարեփոխումների մասով մեկ կետով նշում է. ««Լուսավոր Հայաստանը» հետամուտ է ընտրական գործընթացների և ընտրախախտումների բացառման  կառուցակարգերի շարունակական կատարելագործմանը»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ևս չէր ներառել ԸՕ փոփոխության հարցը։ ԲՀԿ-ի 36 կետից բաղկացած ծրագրում ընտրական գործընթացներին վերաբերող որևէ կետ չկա։  

Սակայն Վահագն Հովակիմյանի այն պնդումը, որ 2018 թ. նախ հոկտեմբերի 22-ին, ապա հոկտեմբերի 29-ին ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն կողմ են քվեարկել ԸՕ նախագծին, որով նախատեսվում էր հրաժարվել ռեյտինգային ցուցակներից, ճիշտ է։ 

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել այլ նախագիծ, բայց խորհրդարան ընդունման է բերվել այլ նախագիծ, մասամբ է ճիշտ։ Դա հենց նիստի ժամանակ հաստատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ Վերջինս, սակայն, միաժամանակ պարզաբանեց, որ Վենետիկի հանձնաժողովի գործընկերները տեղեկացված են, որ փաթեթի մեջ ներառված մի հատված այսօր պատրաստվում են ընդունել։ «Ինչը որ մենք հիմա ընդունելու ենք, ներառված է այն մեծ փաթեթում, որն ուղարկված է Վենետիկի հանձնաժողով և որի վերաբերյալ կարծիքը կլինի»,- նշել է նա։ 

Նելլի Լազարյան