Տիգրան Ավինյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանին
Ապրիլի 2-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանին: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից։ «Փոխվարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Հակոբ Արշակյանին կատարած աշխատանքի համար՝ նկատելով, որ նա ղեկավարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հիմնադրման գործընթացը՝ զրոյից պետական ինստիտուտ ստեղծելով: Ըստ Տիգրան Ավինյանի՝ դա չափազանց բարդ գործ էր, որտեղ նորարարական ուղղություններում արդեն իսկ գրանցված հաջողություններ կան: Տիգրան Ավինյանը, ներկայացնելով Հայկ Չոբանյանին, նշել է, որ նա քաջ ծանոթ է ոլորտին, եղել է «UIT Expo» ընկերության տնօրեն, հիմնադրել է երկու տեխնոլոգիական ընկերություններ: Փոխվարչապետը հավելել է, որ Հայկ Չոբանյանի աշխատանքը Տավուշի մարզպետի պաշտոնում եղել է արդյունավետ՝ համոզմունք հայտնելով, որ նոր կարգավիճակում նույն արդյունավետությունը պահպանվելու է:
Փոխվարչապետը հատուկ ուշադրություն է հրավիրել ռազմարդյունաբերության ոլորտի վրա՝ որպես դիմադրողականության ու պաշտպանունակության կարևոր բաղադրիչի, և ընդգծել, որ այդ ոլորտը պիտի զարգանա շեշտակի տեմպերով: Ըստ նրա՝ նախարարության մշակած ռազմավարության թվայնացման և կրթական ոլորտներում սկսված գործընթացները նույնպես պետք է ակտիվորեն շարունակվեն: Նորանշանակ նախարարին հաջողություններ մաղթելով՝ Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, որ Հակոբ Արշակյանի սկսած և նախաձեռնած գործերը հաջողությամբ շարունակվելու են և նախարարությունն իր ոլորտում բարձունքներ է գրանցելու:
Հայկ Չոբանյանը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ վստահության և ոլորտի ղեկավարման հնարավորության ընձեռնման համար. «Մեր երկրի հաջողությունն ուղղակիորեն կախված է մտքի հետ, մասնավորապես՝ գիտելիքահեն ուղղության, բարձր տեխնոլոգիական ոլորտի հետ»։ Նա նշել է, որ հաջողության հիմնական գրավականներից մեկը համագործակցությունն է մյուս բոլոր ոլորտների հետ, իսկ հենարանը պետք է լինի տեխնոլոգիական համայնքը. «Մարդկային ներուժը և մարդը պետք է լինի մեր ուշադրության ամենակարևոր սուբյեկտը, և նրա շուրջ պետք է լինի մեր զարգացման ամբողջ ծրագիրը»»,- ասված է հայտարարության մեջ։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ