Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Վաղը՝ ապրիլի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վաղը՝ ապրիլի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը մեր քրիստոնյա տոնացույցում առանձնահատուկ նշանակություն ու խորհուրդ ունի: Խորհրդանշական այս օրը ուզում եմ առանձնահատուկ խոնարհումս բերել 44-օրյա պատերազմի ժամանակ իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհած մեր բոլոր քաջորդիների հիշատակին: Հավերժ փա՛ռք տղերք…
Արցախյան երկրորդ պատերազմի հասցրած վերքերը դեռ շատ երկար տարիներ չեն սպիանալու: Մեր հերոս նահատակների հիշատակը հավերժ մնալու է մեր սրտերում և մենք ամեն ինչ անելու ենք նրանց սերունդներին հաղթանակած հայրենիք վերադարձնելու համար: Եկեղեցական կարևորագույն այս տոնը Սուրբ Զատիկը՝ հարության և նոր կյանքի խորհրդանիշն ունի և մեր հայրենիքին բաժին հասած դժվարին այս փորձություններից հետո անգամ մենք պետք է շարունակենք ապրել՝ հանուն մեր սերունդների ու մեր պետության ապագայի: Այս պատերազմում վիրավորում ստացած մեր հերոսներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և վերականգնում:
Հույս ունեմ, որ շատ շուտով նրանց տեսնելու եմ ոտքերի վրա ամուր կանգնած և կյանքի հանդեպ լավատեսությամբ լցված: Ուզում եմ հավատալ, որ այս հերոսներից յուրաքանչյուրն առաջիկայում գտնելու է իր բաժին երջանկությունն ու ձևավորի նոր, հայկական, ավանդական ամուր ընտանիք, բալիկներ ունենա, ապագա զինվորներ ու մայրեր պարգևի մեր ժողովրդին: Հատկապես այսօր, մեր հայրենիքի ու մեր ժողովրդի համար դժվարին այս ժամանակաշրջանում՝ նոր ընտանիքների ձևավորումն ու բալիկների լույս աշխարհ գալը կենսական նշանակություն ունի մեր պետության ու հասարակության համար: Այս հարցում ես պատրաստակամ եմ լինել մեր հերոսներից յուրաքանչյուրի կողքին: Օգնել ու աջակցել նոր ընտանիք ստեղծելու հարցում, ցանկացած պարագայում կիսել նրանց հոգսն ու խնդիրները՝ միայն թե մեր հայկական ընտանիքների ու դրանցում ծնվող բալիկների թիվն ավելանա:
Մի քանի օրից մի նոր հայկական օջախ է ձևավորվելու նաև իմ ընտանիքում. ամուսնանալու է իմ ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը: Ես ուզում եմ հավատալ, որ ցանկացած նոր հայ ընտանիքի ձևավորման մասին նորությունը պետք է մի փոքր լավատեսություն ու ապագայի նկատմամբ հավատ բերի մեր հասարակության համար դժվարին այս ժամանակներում:
Իսկ մինչ այդ՝ Ծառուկյան ընտանիքի կողմից այսօր 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, որպեսզի հնարավորինս արագ կազմակերպվի մեր վիրավորում ստացած տղաների ապաքինումն ու վերականգնումը, որպեսզի շատ շուտով մենք լսենք նրանց նոր ընտանիքներ կազմելու մասին բարի լուրերն ու հավատանք, որ հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, որ մենք միշտ ոտքի ենք կանգնում ու պայքարում հանուն մեր հավատի, մեր երկրի ու մեր պետականության:
Աստված պահապա՛ն հայ ժողովրդին….