Խաչիկ Ասրյան. Մերժե՛լ անգլո-շվեդական AstraZeneca մահացու պատվաստանյութը՝ նախապատվությունը տալով բացառապես ռուսական Спутник V-ին
Մեկ շաբաթ առաջ Հայաստանի Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստան է ներմուծվել անգլո-շվեդական համատեղ արտադրության հակակորոնավիրուսային AstraZeneca պատվաստանյութը: Մի պատվաստանյութ, որը՝
● Մարդկանց կյանքեր փրկելու փոխարեն՝ աշխարհի տարբեր երկրներում պատճառ է դարձել տասնյակ ու հարյուրավոր՝ միանգամայն առողջ մարդկանց մահվան:
Այդ պատվաստանյութի վտանգավորությունն այնքան ակնհայտ է, որ անգամ Եվրամիության երկրներն են ստիպված եղել արգելել՝ 55-ից բարձր տարիքի մարդկանց պատվաստել մահաբեր այդ պատվաստանյութով, քանի որ այն առաջացնում է արյան թրոմբոզ և հանգեցնում անժամանակ մահվան:
Մահացու այդ պատվաստանյութի փոխարեն՝ ամբողջ աշխարհն՝ այդ թվում Եվրամիության զարգացած երկրները, արձանագրում են Ռուսաստանում ստեղծված և արտադրվող Спутник V հակակորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունը՝ համաշխարհային աղետ դարձած համաճարակի դեմ պայքարում:
Օրերս Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ստիպված եղավ հայտարարել, որ առողջապահությունը չպետք է խառնել աշխարհաքաղաքականության հետ, և իր կառավարությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի կառավարության հետ՝ ռուսական պատվաստանյութի ներկրման համար:
Ռուսական կողմի հետ բանակցում են նաև Գերմանիան, Ֆրանսիան, և եվրոպական բազմաթիվ այլ պետություններ. աշխարհի մոտ 50 պետություններում Спутник V պատվաստանյութը պաշտոնական գրանցում է ստացել:
Այս իրավիճակում ի՞նչ է անում Արևմուտքի կողմից Հայաստանում իշխանության բերված խամաճիկների խունտան՝ Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ. Спутник V պատվաստանյութի ներմուծման և նույնիսկ Հայաստանում համատեղ արտադրություն կազմակերպելու համար բարեկամ երկիր Ռուսաստանի հետ բանակցային գործընթաց սկսելու և վարելու փոխարեն՝ անմեղսունակի անտարբերությամբ դիտում է, թե ինչպես են Հայաստանում ամեն օր համաճարակից մահանում մոտ երկու տասնյակ մեր հայրենակիցներ:
Եթե համաճարակի բռնկման սկզբնական շրջանում մարդկանց մահն ինչ-որ տեղ կարելի էր բացատրել առողջապահական համակարգի անճարությամբ, քանի որ չկար դրա դեմ պայքարի արդյունավետ միջոց, ապա այսօր, Կորոնավիրուսից մահացած՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մահվան պատասխանատվությունն իր վրա է կրում Հայաստանի իշխանությունը՝ Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը Հայաստանի քաղաքացիներին կո՛չ է անում մերժել անգլո-շվեդական AstraZeneca մահացու պատվաստանյութը, և ոչ մի պարագայում թույլ չտալ, որ իրենց ներարկեն այդ թույնը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը պահանջո՛ւմ է Հայաստանի իշխանությունից՝ օր առաջ բանակցություններ սկսել բարեկամ Ռուսաստանի հետ՝ ռուսական Спутник V պատվաստանյութի ձեռք բերման նպատակով:
Յուրաքանչյուր կորսված օր բերում է նորանոր մահեր, որի իրավական և բարոյական միակ պատասխանատուն Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող հողատու Փաշինյան Նիկոլն է և իր թրքապաշտ իշխանությունը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ