Արդարադատության ընկալումներն՝ ըստ Խաչիկ Ասրյանի
Վերջին 20 տարում Հայաստանում անցկացված բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մեր երկրում անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, հայ հասարակությունը կարևորում է արդարության և իրավունքի գերակայության հարցը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում դատաիրավական համակարգը թե նախկինում, թե հիմա ամբողջությամբ չի աշխատել ի շահ ՀՀ քաղաքացու: Հաճախ սերտաճած լինելով գործադիր իշխանության հետ՝ դատական համակարգը մշտապես ունեցել է վստահության դեֆիցիտ, ինչը շղթայաբար իր բացասական ազդեցությունն է ունեցել թե տնտեսության զարգացման, թե երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման վրա: Գաղտնիք չէ նաև, որ նման իրավիճակը հանգեցրել է նրան, որ բազմաթիվ հանցագործություններ ոչ միայն չեն բացահայտվել, այլև դրանք ավելացել են անպատժելիության մթնոլորտի պատճառով: Խոսքը գերազանցապես համակարգային կոռուպցիայի և կաշառակերության մասին է: Պետական միջոցների յուրացումը մեր երկրում միշտ էլ ահռելի չափերի է հասել՝ արգելակ հանդիսանալով երկրի առաջընթացի համար: Այս կոնտեքստում՝ խնդրի լուծման իր դեղատոմսն է առաջարկում դիցուք Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան կուսակցությունը:
Քաղաքական ուժի առաջնորդ Խաչիկ Ասրյանը վստահ է, որ սկսած 1991 թվականի սեպտեմբերի 21-ից՝ Հայաստանի անկախության օրվանից մինչև հիմա, պետք է իրականացվի Ազգային արդարադատություն, որը կվերաբերի.
• Պետական բյուջեի յուրացմանը
• Պետության վերցրած վարկերի յուրացմանը
• Պետությանը ցուցաբերած օգնությունների յուրացմանը:
Հայաստանում ազգային արդարադատություն իրականացնողը պետք է լինի Հայաստանի Վարչապետին կամ Հայաստանի Նախագահին կից պետական ժամանակավոր հանձնաժողովը կամ պետական ժամանակավոր կոմիտեն: Հայաստանում ազգային արդարադատությունը բոլոր թալանչի հանցագործների համար պետք է իրականացվի բացառապես օրենքի դիկտատուրայով: Հայաստանն իր օրինապաշտ քաղաքացիների համար միշտ պետք է լինի արդարության, զարգացման ու բարգավաճման երաշխավոր և հենարան:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ