Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Աշխարհ

Սարգսյանն ինձ խոսք էր տվել, որ իրեն երկու շաբաթ է պետք․ Ալիևի հայտարարությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել, որ հնարավոր է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։  

Նա կարծում է, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում շարունակում է մնալ փխրուն:   «Պատերազմից հետո իրավիճակը դեռ փխրուն է: Հրադադարը պահպանվում է, բայց չնայած դրան, մենք դեռ շատ հարցեր ունենք հետպատերազմյան իրավիճակի զարգացման հետ կապված», – ասել է Ալիևը՝ Բաքվում կայացած խորհրդաժողովում:   Բաքվում գտնվող «Պատերազմի ավարի» պուրակի բացման ժամանակ նա հայտարարել է, որ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2016-ի քառօրյա պատերազմից հետո խոստացել էր նրանց հանձնել Արցախը։  

«Այն ժամանակ, երբ ընթանում էին ապրիլյան մարտերը, օր ու գիշեր նրանք զանգահարում էին Ռուսաստանի գլխավոր շտաբի պետին՝ աղաչելով, որ Ադրբեջանը դադարեցնի պատերազմը: Մենք դադարեցրինք այն պայմանով, որ բանակցություններն անմիջապես կսկսվեն, և դրանք սկսվեցին: Պատերազմի ավարտից մեկ ամիս անց Վիեննայում արդեն տեղի է ունեցել Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպում: Ինչո՞ւ մինչ այդ ժամանակ այս մակարդակի հանդիպում չի եղել: Բայց հենց ապրիլյան մարտերի ընթացքում մենք հայերին հարված հասցրինք, անմիջապես մայիսին հանդիպում տեղի ունեցավ: Հունիսին Ռուսաստանում տեղի ունեցավ գագաթնաժողովի հանդիպում: Սարգսյանն ինձ խոսք տվեց, որ իրեն երկու շաբաթ է պետք: Նա ասաց, որ կլուծի այս հարցը:  

Ես համաձայնվեցի, և նա հեռացավ: Դրանից հետո այնտեղ կա՛մ իրենք են կազմակերպել, կա՛մ ինքնին է պատահել, նրանք գրավել են ոստիկանական բաժանմունքը (ՊՊԾ գունդ): Այս պատրվակով նա հրաժարվեց իր խոստումից: Մեզ նորից խաբեցին: Եվ ոչ միայն Սարգսյանը, բոլորը: 2018-ին Նախիջևանի գործողությունն իրականացվեց, մենք նորից դաս տվեցինք նրանց, ևս ցույց տվեցինք, որ այս ամենը վատ է ավարտվելու, մենք կոչնչացնենք նրանց: Եվ դա դաս չծառայեց: Ավելին, դա համընկավ իշխանափոխության հետ: Հայաստանում ստեղծվել է նոր կառավարություն », – ասել է նա։  

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։  

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։  

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը' թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։  

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով' ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։  

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Ավելին