Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Աշխարհ

Ալիևը ճիշտ էր ասում, որ հայերին հաղթել է ադրբեջանցիների այն սերունդը, որին ինքը դաստիարակել է հայերի հանդեպ ատելությամբ. Քաղաքագետ

Ինչով են միմյանցից տարբերվում Առաջին և Երկրորդ արցախյան պատերազմի հայերը, կամ ավելի ճիշտ հայերի երկու տարբեր սերունդները։ Մինչ փորձենք այս հարցի պատասխանը գտնել, «գնանք» Գերմանիա։

Այսօր Արևմտյան ու Արևելյան Գերմանիաները մշակութաբանական առումով միմյանցից տարբերվում են, չնայած արդեն մեկ ընդհանուր պետության մասերն են։

Արևմտյան Գերմանիան ծածկված է մզկիթների ցանցով, իսկ միգրանտներն այնտեղ իրենց լավ եմ զգում, ի տարբերություն Արևելքի, իսկ ազգայնական համարվող կուսակցություններն Արևելքում են բարգավաճում։ Ինչու է այդպես։

Պատերազմից հետո Արևմտյան Գերմանիայում դենացիֆիկացման խորքային նախագծեր են իրականացվել, մասնավորապես մանկապարտեզներից սկսած գերմանացիներին մեղքի զգացումով են մեծացրել, ինչը չի արվել Արևելքում։ Կոմունիստական Գերմանիայում երեխաներին դաստիարակում էին այլ չափանիշներով։ Նացիստական Գերմանիայում մի քանի հարյուր կոմունիստներ կային, որոնք ընդհատակում դիմադրում էին ռեժիմին։ Արևելյան Գերմանիայում դպրոցականներին համոզում էին, որ իրենք հենց այդ մի քանի հարյուր կոմունիստների սերունդներն են, այլ ոչ թե ֆաշիստների և դրա համար պետք է հպարտանան։

Կարճ ասած, Արևմուտքին մարդիկ մեծացել են մեղքի զգացումով, Արևելքում' հպարտության զգացումով։ Ինչպես տեսնում ենք, երկու Գերմանիաների քաղաքացիներն, արժեքային առումով, միմյանցից տարբերվում են, տարբեր են նաև քաղաքական հակումները։

Հիմա գանք «երկու» Հայաստաններին։ Առաջին պատերազմի ժամանակ սովետական դաստիարակություն ստացած հայերն էին պատերազմում, որոնք վրեժ էին լուծում ցեղասպանության համար, իրենց համարում էին ֆիդայինների սերունդներ, ավելի սոցիալականացված էին, իսկ երկրորդ պատերազմում այլ երևութի հետ գործ ունենք։ Հայաստանն արդեն ղեկավարում են «թուրքին ներողները», «հեղափոխությունն» Արցախից նախընտրողները՝ մի խոսքով «Հուզանք ու Նազանք», որոնք լուրջ էին ընդունել այն թեզը, որ երկու ազգերի հակամարտությունը կկարողանան լուծել դեմոկրատական Հայաստանն ու դեմոկրատական Ադրբեջանն ու որպես առաջին քայլ «դեմոկրատական» դարձավ Հայաստանը՝ ինչպես Բոլթոնն էր ասում, մենք հրաժարվեցինք կաղապարներից։

Ալիևը ճիշտ էր ասում, որ հայերին հաղթել է ադրբեջանցիների այն սերունդը, որին ինքը դաստիարակել է հայերի հանդեպ ատելությամբ։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

 Ավելին