Նշաններ, որոնք վկայում են, որ Ձեր իմունիտետն ընկել է
Doctors.am-ը գրում է.
Իմունային համակարգը կարեւոր նշանակություն ունի մարդու կյանքում: Այն պաշտպանում է օրգանիզմը զանազան պաթոգեններից եւ նպաստում մարմնի առողջ աշխատանքին: Այդ իսկ պատճառով կարեւոր է իմունիտետը ամուր պահելը: Ցավոք, մեզանից շատերը հասկանում են, որ իմունիտետն ընկել է միայն այն ժամանակ, երբ հիվանդանում են, մինչդեռ կան մի շարք նշաններ, որոնք նույնպես անտեսել չի կարելի:
Հոգնածություն եւ քնկոտություն
Եթե Դուք անընդհատ ցանկանում եք քնել, Ձեզ կարող է թվալ, թե Դուք պարզապես հոգնած եք: Սակայն այս երկուսն առաջին նշաններն են, որոնք վկայում են ցածր իմունիտետի մասին: Դրանք առաջանում ենք, քանի որ օրգանիզմը, զզալով հոգնածությունը, սկսում է էներգիայի պաշար հավաքել, որպեսզի վարակների դեմ կարողանա պայքարել:
Ցածր իմունիտետի պատճառով առաջացած հոգնածությունն ու սթրեսի արդյունքում առաջացած հոգնածությունը տարբերակել հնարավոր չէ, սակայն կարելի է հետեւել ուղեկցող նշաններին եւ հասկանալ, թե ինչումն է խնդիրը: Օրինակ, եթե քնկոտության եւ հոգնածության հետ մեկտեղ՝ մարդու մոտ նկատվում է հերպեսի վիրուս (շաբաթը 1-2 անգամ ի հայտ է գալիս), կամ դեմքի մաշկին բշտիկներ են առաջանում, նշանակում է՝ գործ ունենք իմունիտետի անկման հետ:
Անուշադրություն
Անուշադրությունը, կենտրոնացվածության պակասը հաճախ ոչ թե «սիրահարված» լինելու նշան են, ինչպես կարող են կատակել կոլեգաները կամ ընկերները, այլ ցածր իմունիտետի:
Մարդը չի կարողանում կենտրոնանալ ինչ-որ բանի վրա այն պատճառով, որ օրգանիզմը, խնդիրներ զգալով իր պաշտպանության մեջ, զբաղված է իր ուժերը պաշարելով:
Ցան՝ մաշկի վրա
Իմունիտետի անկումը հաճախ անդրադառնում է մաշկի որակի վրա: Բշտիկները, ցանը, խորը կնճիռները վկայում են, որ դիմադրողականության հետ մի բան այն չէ:
Աղեստամոքսային խանգարումներ
Սովորաբար մարդիկ աղեստամոքսային համակարգի խանգարումները կապում են սննդային թունավորումների կամ սխալ սննդակարգի հետ: Սակայն դրանք կարող են առաջանալ նաեւ իմունիտետի անկման պատճառով:
Լիմֆատիկ հանգույցների մեծացում
Այս դեպքում էլ տարածված է կարծիք, թե լիմֆատիկ հանգույցները մեծանում են, երբ օրգանիզմում արդեն կա վարակ: Իրականում լիմֆատիկ հանգույցները կարող են բորբոքվել նաեւ ավելի վաղ, երբ դիմադրողականությունն սկսում է ընկնել:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի