Կառավարությունը ներեց բռնադատվածների վարկային պարտավորությունները. Ծավալը շուրջ 343 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում Բռնադատվածների վարկային պարտավորությունները ներելու և որպես պետական աջակցություն ձևակերպելու մասին որոշում կայացրեց:
Մասնավորապես, որոշվել է ՀՀ 2002-2012 թվականների պետական բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին բռնադատվածներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով հատկացված արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկի գումարների՝ վարկառուների մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը չվճարված մնացորդային մասը և ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը ներել՝ դա ձեւակերպելով որպես պետական ֆինանսական աջակցություն:
Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ համաձայն ՀՀ պետական բյուջեից վարկեր ստացած անձանց ճնշող մեծամասնությունը սոցիալապես անապահով և տարեց անձինք են և օբյեկտիվորեն հնարավորություն չունեն իրականացնելու իրենց վարկային պարտավորությունները:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ 2002-2012 թվականների պետական բյուջեներով հաստատված միջոցների շրջանակում բռնադատվածի և բռնադատվածի առաջին հերթի ժառանգի (այսուհետ՝ բռնադատված) կարգավիճակ ունեցող 303 քաղաքացու բնակարանային պայմանները բարելավելու նպատակով տրամադրվել է արտոնյալ պայմաններով երկարաժամկետ՝ 25 տարի մարման ժամկետով 1 տոկոս տոկոսադրույքով վարկ՝ 1, 272, 094, 607 դրամ ընդհանուր գումարով:
Հաշվի առնելով վարկառուների սոցիալական վիճակը, ՀՀ կառավարության կողմից 2010 եւ 2013 թվականներին ընդունվել են վարկերի մարման ժամկետները երկարաձգելու վերաբերյալ որոշումներ, որոնց հիման վրա երկարաձգվել են վարկային պարտավորությունների գծով սահմանված վճարման ժամկետները, ամբողջ ծավալով զիջվել են վարկերի գծով ինդեքսավորման ենթակա գումարները, ինչպես նաև մինչև վերը նշված որոշումների ուժի մեջ մտնելը հաշվարկված ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը:
2018 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ, վարկառուների կողմից մարվել է 201,248,968 ՀՀ դրամ գումարի չափով հիմնական գումար և վճարվել 43,212,535 ՀՀ դրամ գումարի չափով տոկոսագումար:
Թվով 19 վարկառուի կողմից վարկային պարտավորությունները՝ 58 մլն դրամ գումարի չափով ամբողջ ծավալով ժամկետից շուտ մարվել են, իսկ թվով 262 վարկառուներին տրամադրված վարկի գծով ժամկետանց պարտավորությունների ընդհանուր ծավալը 10.09.2018 թ. դրությամբ կազմում է 343,138,920 ՀՀ դրամ, որից 230, 130,276 ՀՀ դրամը՝ վարկի մայր գումար, 36,662,626 ՀՀ դրամը՝ տոկոսագումար, իսկ 76,346,018 ՀՀ դրամը՝ ժամկետանց գումարի նկատմամբ հաշվարկված տույժ:
Ընդ որում 114 վարկառուի կողմից վարկային պարտավորության գծով ոչ մի վճարում չի կատարվել:
Խնդիրն այն է, որ վարկառուների հիմնական մասը տարեց և սոցիալապես անապահով անձինք են և օբյեկտիվորեն հնարավորություն չունեն կատարելու իրենց վարկային պարտավորությունները:
Սույն որոշման ընդունման արդյունքում մասամբ կբարելավվի շուրջ 280 մարդու սոցիալական վիճակը, նրանց ազատելով իրենց վարկային պարտավորություններից և ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերի վճարումից:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...