Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Վարչապետը մեր նախագծի նպատակն ու բնույթը նենգափոխեց. Մի քիչ ուշադիր կարդացեք. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Դիտավորյալ նենգափոխում կամ «Լուսավոր Հայաստան»-ի դեմ հակաքարոզչությանն ուղղված դիտավորյալ վարքագիծ» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ իրենց ներկայացրած օրենսդրական փոփոխությունները կառավարությունում նենգափոխվել են։

Մարուքյանը, մասնավորապես, ասել է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր կառավարության նիստին քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին։ Վերջինով, մասնավորապես առաջարկվում է հետեւյալ դրույթից հանել ընդգծված մասը՝ Պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական եւ ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները։

Վարչապետի կողմից նախագծի նպատակն ու բնույթը նենգափոխվեցին՝ իբր թե Լուսավորը ցանկանում է թշնամական պետության հետախուզական մարմիններին տեղեկատվություն տրամադրել։ Կամ միգուցե «Լուսավոր Հայաստան»-ն այնքան անմշակ նախագիծ է բերել խորհրդարան, որ նման հնարավորություն է տալիս թշնամական հետախուզությանը կամ տեռորիստներին։

Կառավարության ներկայացուցիչներին, որոնք դիտավորյալ նենգափոխել են մեր առաջարկի էությունն ու բովանդակությունը, հորդորում ենք ավելի ուշադիր կարդալ նախագիծը։ Այդ դեպքում գուցե նրանց պարզ կդառնար, որ ազգային անվտանգության ապահովմանը վերաբերող ծախսերի մասով դրույթն առաջարկվել է թողնել անփոփոխ։

Այսինքն, եթե ծախսը համարվում է այնպիսին, որի վերլուծությունը կարող է բացահայտել ազգային անվտանգությանը վերաբերող որեւէ տվյալ, ապա այն բնականաբար չի կարող հանրայնացվել եւ այդ մասով նախագիծը խնդիր չի հարուցում։

Ինչ վերաբերում է որեւէ ծախս նախօրոք հրապարակելուն, ապա դա եւս նախագծի նպատակի խեղաթյուրում է, քանի որ նման դրույթ մեր կողմից չի առաջարկվել։ Խնդրո առարկա ծախսերը կարող են հրապարակվել անվտանգության տեսանկյունից թույլատրելի ժամանակահատվածում՝ post factum։

Ընդ որում, բացարձակապես չի առաջարկվել նշել, թե օրինակ վարչապետը որ հյուրանոցում եւ ինչ ճաշ է պատվիրել։ Առաջարկվում է նշել, թե օրինակ հյուրանոցային ծախսը, օրապահիկը եւ այլ հարակից ծախսերը որքան են կազմել։ Ինչպես եւ չի առաջարկվում հայտնել, թե օրինակ որտեղ է նախագահն ուղարկել մեքենան՝ մասերը փոխելու համար, սակայն անհրաժեշտ ենք գտնում հրապարակայնացնել ծառայողական մեքենաների տեխնիկական սպասարկման վրա ծախսված միջոցները՝ նշելով, թե ինչ աշխատանք է կատարվել (ոչ թե որտեղ) եւ յուրաքանչյուր մասն ու աշխատանքն ինչ է արժեցել պետության՝ հարկատուների համար։

Բոլոր տեղյակներին եւ անտեղյակներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ նախկինում այդ ծախսերը հասանելի են եղել հանրությանը, սակայն Սերժ Սարգսյանը հենց այս օրենքով դրանք դարձրել է դասակարգված տեղեկատվություն։ Օրենքն ընդունվել է մեծ աղմուկով, դրան դեմ ենք քվեարկել մենք բոլորս «Ելք» դաշինքով՝ ես, Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանը եւ մյուսները։

Նշենք նաեւ, որ նախագիծը մշակվել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի հետ միասին եւ մենք այն խորհրդարանում շարունակելու ենք պաշտպանել։

Կառավարության այս վարքագիծը հերթական հակաքարոզչական քայլն է «Լուսավոր Հայաստան»-ի դեմ»։

Մնում է գրել, թե ոնց կարելի է պաշտոնյաների նկատմամբ ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել. Փաշինյանը հեգնեց ԼՀԿ-ին