Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Իմ պարտքն է, որպես հայ և քրիստոնյա, պահպանել հայ ժողովրդի բազմադարյա հարստության յուրաքանչյուր մասնիկ. Տիգրան Արզաքանցյան

Հավատը մարդուն առաջ մղող ուժ է։ Գեղեցիկ ու բարի մտքերի շտեմարան, պայծառ ապագա կերտելու ճանապարհ ուրիշներին երջանկացնելու միջոցով սեփական երջանկությունը գտնելու միջոց։

Լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ և հայ քրիստոնյա Տիգրան Արզաքանցյանը գտել է իր երջանկությունը՝ ոչ միայն Աստծուն ծառայելու, այլ նաև Աստծու կողմից տրված պատվիրանները անխաթար կատարելու մեջ։ Այդպիսի հավատը կարող է փոխել անձի կյանքը, առօրյա ձանձրալի ընդհանուր գործողություններից վերածելով այն ուրախության և երջանկության սիմֆոնիայի։

Լինելով Հայ քրիստոնեական եկեղեցու հետևորդ, հայ քրիստոնյա Տինգրան Արզաքանցյանը գիտակցում է ազգի՝ եկեղեցու շուրջ համախմբվելու, եկեղեցու և ժողովրդի միասնությունը մեկ գաղափարի շուրջ, այն է՝ միայն համերաշխությունը, միասնությունն ու հավատը կօգնեն մեզ հաղթահարել դժվարություններն ու խնդիրները․ 

  • «Հայ եկեղեցին լուրջ դերակատարություն ունի մեր ժողովրդի ազգային ինքնության
    պահպանման գործում: Մենք պետք է հավատարիմ մնանք մեր պատմությանը և ազգային արժեքներին: Մենք պարտավոր ենք կանգնել մեր եկեղեցու կողքին: Միայն համերաշխությունը, միասնությունն ու հավատը կօգնեն մեզ հաղթահարել դժվարություններն ու խնդիրները:                                                                               Իմ պարտքն է, որպես հայ և քրիստոնյա, պահպանել հայ ժողովրդի բազմադարյա հարստության յուրաքանչյուր մասնիկ: Այդ պատճառով «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը վերակառուցելու է Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին»:

Հայաստանը լինելով Քրիստոնեություն ընդունած առաջին երկիր, ունի եկեղեցաշինության հարուստ պատմություն։ Եվ ցավոք սրտի դրանցից շատերը ավերվել են արհավիրքներից, թշնամու հարձակումներից և, ինչու չէ, մեր անտարբեր և անխնամ վերաբերմունքից։ Տիգրան Արզաքանցյանը մեծ սիրով, նվիրվածությամբ և իր հավատի հանդեպ մեծ պատասխանատվությամբ լծվեց մշակութային կոթողների պահպանությանը և բարեկարգմանը և հիմնադրամի միջոցներով վերանորոգում է Ծաղկաշեն համայնքի
Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Կարևորելով եկեղեցական տոները Տիգրան Արզաքանցյանը Տյառնընդառաջի տոնի կապակցությամբ կազմակերպել էր յուրօրինակ տոնական միջոցառում Գավառի նորապսակների համար։ Միջոցառման ընթացքում շուրջ 175 զույգեր ստացել են օրհնություն Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ
Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանից, իսկ «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի կողմից՝ բազում նվերներ, այդ թվում` ոսկյա շղթաներ։

Կայուն, հավատով օժտված ընտանիքները պետության ամրության հիմքն են և կիրթ, բարձր արժեքների դավանող հասարակության համախմբվածության հիմքն են հանդիսանում և Տիգրան Արզաքանցյանի ընտանիքը կիսելով նրա մտահոգությունները և գաղափարները ամեն կերպ փորձում են օգնել և աջակցել
նրան։

Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալիա Ռոտենբերգը չլինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ խորապես հավատում է Աստծու գոյությանը և դեմ է ցուցադրական կրոնականությանը․

  • «Ես խորապես և անկեղծորեն հավատում եմ Աստծուն՝ որպես աշխարհի ողջամիտ արարիչ։ Միևնույն ժամանակ, ես դեմ եմ ցուցադրական կրոնականությանը, կրոնական բարքերին և այն ամենին, ինչ համարվում է երեսպաշտություն։ Ավետարանում «Հայր մեր»-ից առաջ կան Հիսուս Քրիստոսի հրաշալի խոսքերը, որոնք մարդիկ հաճախ մոռանում են։ Ահա դրանք․ երբ աղոթում ես, մի նմանվիր կեղծավորներին, ովքեր սիրում են սինագոգներում կամ փողոցի անկյուններում աղոթելիս կանգ առնեկ մարդկանց ուշադրությունը գրավելու համար։ Ճշմարիտն եմ ասում ձեզ, նրանք արդեն ստանում են իրենց պարգևը։ Բայց երբ աղոթում
    ես, մտիր քո սենյակ և դուռդ փակելով գաղտնի աղոթիր քո Տիրոջը։ Եվ Տերը քո, տեսնելով գաղտնիությունը, կհատուցի քեզ անկասկած»։

Նատալյա Ռոտեմբերգն այսօր Աստծուց ոչինչ չի խնդրում, պարզապես շնորհակալ է ամեն ինչի համար․

Возможно, это изображение (4 человека, люди стоят и в помещении)

  • «Հիմա ես Աստծուց ոչինչ չեմ խնդրում։ Ես պարզապես շնորհակալություն եմ հայտնում նրան և ասում․

        «Արա այն, ինչ լավագույնն է ինձ համար»»։

Մենք դառնում ենք այն, ինչ ցանկանում ենք դառնալ, շարունակաբար լինելով այնպիսին, ինչպիսին ուզում ենք լինել ամենօր: Աստվածահաճո յուրաքանչյուր գործ կատարելիս Տիգրան Արզաքանցյանը ապրում է հանգիստ խղճով ներդաշնակ ինքն իր հետ։