Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Ժամն է սթափվելու․ Հայաստանին ազգային իշխանություն է հարկավոր

Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ցավալի պարտությունը վկայեց՝ մեր հայրենիքին ազգային իշխանություն է հարկավոր։ Սեփական երկրի ու ժողովրդի առջև պատասխանատվություն ունեցող և իրենց առաքելությունը գիտակցող ազգային իշխանությունը վստահաբար այսպիսի արհավիրքի պատճառ չէր կարող դառնալ։ 

Պարտությունից ամիսներ անց դեռևս չի վերլուծվել մեր պարտությունը, չեն նախանշվել արհավիրքի հետևանքներից ազատվելու ուղիները, իշխանությունն ու ընդդիմությունը, ասես ոչինչ էլ չի եղել, պատրաստվում են խորհրդարանական արտահերթ ընտրությունների, իսկ քարոզարշավը համեմված է ոչ թե զարգացման ծրագրերով ու տեսալականով, այլ փոխադարձ հայհոյանքներով։ 
Մինչդեռ այս ընտրությունները պետք է լինեին խորապես ազգային պետություն ձևավորելու, բանակն ու տնտեսությունը վերականգնելու, ծանր հարված ստացած հայ ժողովրդի մեջ հույսի կրակը վառելու ծրագրերի շուրջ։ 

Իսկ վիճակն օրհասական է, ժամն է սթափվելու, բռունցքվելու, դառնալու ուժեղ՝ ներքին և արտաքին թշնամիներին հաղթելու համար, հակառակ դեպքում երկիրը կդառնա կերակուր աշխարհի հզորների խնջույքի սեղանին և մարդկության գրքից կանհետանա հայի անունը:

Բարեբախտաբար, հետպատերազմյան ճգնաժամային ընտրություններին մասնակից ոչ բոլոր ուժերն են կորցրել վերլուծելու ունակությունը, կան ազգի ու հայրենիքի նվիրյալներ, որոնք գալիս են ոչ թե պարտված երկրից վերջին հյութերը քամելու, այլ ուժ և հավատ բերելու։ 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը բազմիցս է նշել այն չափորոշիչները, թե ով կարող է ստանձնել Հայաստանի ղեկը. մարդ, ով մասնակցել է արցախյան պատերազմներին, ունի կառավարման լուրջ փորձ և թաթախված չի եղել կոռուպցիայի մեջ։ Տարիներ շարունակ երիտասարդության մեջ հայրենասիրական գաղափարներ սերմանող, գաղափարական ուժերը պիտի կարողանան ընտրողին հասցնել իրենց գաղափարները, ձեռք մեկնել հուսահատ հայ մարդուն։ Այս առումով, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության և Խաչիկ Ասրյանի գործը բարդ է, սակայն նրանք ունեն իրենց փաստարկները, որոնք ապացուցված են տասնամյակներով։ Արցախյան երեք պատերազմների ակտիվ մասնակիցներն այսօր էլ պատրաստ են զենքը ձեռքին գնալ Սյունիք և ոչնչացնել թշնամուն։ Ուրեմն պետք է տալ հնարավորություն իրական ազգային ուժին՝ պետության մեջքը շտկելու համար։

Արամ Լևոնյան