«Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան»-ի ցուցակը կգլխավորի Խաչիկ Ասրյանը. Հայտնի է առաջին տասնյակը
«Հայոց արծիվներ» միասնական Հայաստան» կուսակցությունը այսօր ԿԸՀ է ներկայացրել ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում ընտրական ցուցակը:
Կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ցուցակում ընդգրկված է 86 թեկնածու:
Հարցին, թե որ ուժերի հետ կհամագործակցեն խորհրդարանում, Ասրյանը պատասխանեց. «Մենք միշտ համագործակցում է ռազմահայրենասիրական դաշտում գործող ուժերի հետ: Աստծո կամքով ԱԺ մտնելով կհամագործակցենք այն կուսակցությունների հետ, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ապրիլյան եւ 44-օրյա պատերազմին»: Նա այդպիսի ուժերից նշեց ՀՅԴ-ն, Վանեցյանի «Հայրենիքը», «Ադեկվադը»: Իշխող ուժի հետ համագործակցությունը Խաչիկ Ասրյանը բացառեց:
Ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են հետեւյալ անձինք.
1. Խաչիկ Ասրյան
2. Արայիկ Պարոնյան
3. Արմինե Վաղրամյան
4. Էդգար Ավետիսյան
5. Ավետիս Բաբաջանյան
6. Ռոմելա Մոսեսյան
7. Սամսոն Զիրոյան
8. Հովիկ Գրիգորյան
9. Սուսաննա Սուքիասյան
10. Արթուր Ղազարյան




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times