Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Զինծառայողների գերեվարումը կապում եմ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարության հետ․ նա ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին մեղադրեց ՀՀ սահմաններին տիրող իրավիճակի մեջ, և Ադրբեջանն օգտվեց առիթից․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Այսօր առավոտյան հայ 6 զինծառայողների գերեվարումը կապում եմ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում արած հայտարարությունների հետ։ Նա ուղղակի մեղադրեց ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին՝ ՀՀ սահմաններին տիրող իրավիճակի մեջ, և Ադրբեջանը, նկատելով, որ այդ հարաբերությունների մեջ կա ճեղք, խնդիր, օգտվեց առիթից, գերեվարեց հայ զինծառայողներին, որ այդ ճեղքն ավելի խորացնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Աննախադեպ և անթույլատրելի է ստեղծված իրավիճակը։ Ամենակարևորը՝ պետք է ախտորոշել՝ ինչն է պատճառը, որ մենք ունենք նման զարգացումներ։ Նիկոլ Փաշինյանը և այս կապիտուլյանտ իշխանությունը առհասարակ ինչքան մնան մեր երկրի ղեկին, մենք այդքան ունենալու ենք խնդիրներ»,- ասաց նա՝ նշելով, թե կապիտուլյանտ և դավաճան իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում՝ իրենց իշխանությունը պահելու համար։

«Բանաձևել եմ՝ Նիկոլ Փաշինյան՝ հավասար է նոր պատերազմ, նոր պարտություններ, նոր զոհեր, նոր գերիներ։ Ցավոք սրտի, այդ բանաձևը գործում է մինչև օրս։ Նիկոլը կանգ չառավ և շարունակեց իր պետականաքանդ գործունեությունը։ Մենք արտաքին թշնամուն կանգնեցնելու ենք մեր արտաքին սահմաններում, Նիկոլին և իր դավաճան խմբակին՝ դատարանի, Աստծո և ժողովրդի դատաստանի առջև»,-ասաց նա։

Հարցին՝ ՊՆ-ն կհանդգնի՞ կրակ բացել թշնամու դեմ, Վանեցյանն արձագանքեց․ «Մենք վերջին մի քանի օրերում ականատես ենք եղել, որ ՀՀ զինված ուժերը մեր երկրի արտաքին սահմանները պաշտպանելու համար փոխանակ զենք կիրառեն, ձեռնամարտի են բռնվում հակառակորդի հետ։ Ասում են՝ կա պայմանավորվածություն կրակ չբացելու, բայց մենք տեսանք, որ ունեցանք զոհ և վեց գերեվարված, այսինքն՝ այդ պայմանավորվածությունը պահում է բացառապես Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանական կողմը որևէ պարագայում այդ պայմանավորվածությունը չի պահում, և հենց սա է այն ցուցիչը, որ մենք ունենք պարտված իշխանություն, պարտված Նիկոլ Փաշինյան, որը չի կարողանում պաշտպանել և առաջ մղել ՀՀ պետական և ազգային շահերը»,- ասաց նա։

Արթուր Վանեցյանը նաև նշեց, որ մոտ 10-15 օր առաջ գրություն է ուղարկել ԳՇ պետին՝ խնդրելով, որ «Պատվի ունեմ» դաշինքից ձևավորվի ջոկատ, և իրենք մեկնեն ՀՀ-ի կամ Արցախի ցանկացած հատված՝ սահմանները պահելու։ «ԳՇ-ն այս փուլում ոչ նպատակահարմար է գտել մեր մեկնումը, բայց խոստացել են անհրաժեշտության դեպքում դիմել»,- հայտնեց Արթուր Վանեցյանը։