Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանի մտերիմին պաշտոն կտա. «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է.
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր է որոշակի քայլեր անի՝ ռեւերանսներ, ուղղված հայաստանյան ընդդիմադիր դաշտին։

Ինչպես արդեն հայտնի է, Արցախի պետնախարարը հրաժարական է տվել, չի բացառվում, որ Հարությունյանն այդ պաշտոնում նշանակի ոչ թե իր սանիկ Արտակ Բեգլարյանին, ինչպես ծրագրել էր նախապես, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մտերիմ Կարեն Սարգսյանին, ով այժմ զբաղեցնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը։

Վերջինս Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին է։ Նշենք, որ Արցախի ոչ իշխանական հատվածում սպասելիքներ ունեն հայաստանյան ընտրություններից, ավելի ճիշտ՝ կարծում են, որ սա Արցախը փրկելու վերջին հնարավորությունն է։

Ի դեպ, երեկ Արցախի խորհրդարանական ընդդիմությունը հաղթանակ է գրանցել՝ Սահմանադրական դատարանը բավարարել է ընդդիմադիրների դիմումը Հաշվեքննիչ պալատի  նախագահ Վահրամ Բաղդասարյանի պաշտոնավարումը չեղարկելու վերաբերյալ, քանի որ նա չի համապատասխանում այդ պաշտոնին, չունի բավարար ստաժ, բայց խորհրդարանական մեծամասնության զոռբայությամբ ընտրվել էր այդ պաշտոնում։ Ճիշտ է՝ նիստից մի քանի օր առաջ Բաղդասարյանն ինքնակամ հրաժարական էր տվել, սակայն ընդդիմադիրները կատարվածը համարում են իրենց հաղթանակը։