Մեկնարկել են «Թովմասյան» հիմնադրամի նախաձեռնած Հավերժության պուրակի կառուցման շինաշխատանքները
Մեկնարկել են «Թովմասյան» հիմնադրամի նախաձեռնած Հավերժության պուրակի կառուցման շինարարական աշխատանքները: Այգին հիմնվում է Երեւանից Ապարան տանող ավտոճանապարհին հարակից վայրում` Տառերի պուրակի և Սուրբ խաչի մոտ, որտեղ նաև Թովմասյանների ընտանիքը եկեղեցի է կառուցում:
Հավերժության պուրակում Արցախյան առաջին, Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմներում զոհվածների հարազատները կկարողանան իրենց նահատակված հերոսի համար անվանական մեկ պտղատու ծառ տնկել և ամեն տարի բերք ստանալ այդ ծառից: Հատակագծով նախատեսված պուրակը հավերժության սիմվոլի տեսքն ունի, որը կունենա նաև խաչքարերի պուրակ, կահավորված կլինի նստարաններով և ավտոկայանատեղիով: Ցավոք, պատերազմները մեզանից հազարավոր հայորդիների կյանքեր խլեցին, և այս այգու կառուցումը երախտագիտության նշան է՝ հայրենիքին կյանքը նվիրած անմահ հերոսների հանդեպ հարգանքի և ոգեկոչման ևս մեկ ձև:
«Ամեն անգամ Եռաբլուր այցելելիս՝ տեսնում եմ շիրմաքարերի մոտ հեկեկացող մայրերին եւ հասկանում, թե որքան ենք մենք պարտական նրանց։ Այս այգու կառուցումը նախաձեռնել եմ այն մտայնությամբ, որ որդեկորույս մայրերը հնարավորություն ունենան մի ծառ տնկել եւ ամեն տարի բողբոջած տեսնել իրենց որդու անվանական ծառը, ինչպես նաեւ բերք ստանան եւ գիտակցեն, որ իրենց հերոսի անունը անմահ է»,-ասում է «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը։ Խաղաղության աղավնիներ բաց թողնելով դեպի երկինք՝ Թովմասյանների ընտանիքը հույս ու երազանք է փայփայում, որ սիրո, հավատի, մաքրության խորհրդանիշ աղավնիները մեր երկրին խաղաղություն կբերեն:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times