Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն տարածեց

Իմ կոչը թիմակիցներին, դաշինքի համակիրներին և մեր բոլոր քաղաքացիներին՝ քարոզարշավի մեկնարկին

1.Քարոզարշավի ընթացքում կենտրոնանալ մեր ծրագրի բովանդակության վրա։ Մեր ծրագիրն ունի երկրի վերելքի հսկայական պոտենցիալ։

2.Վարակենք մարդկանց պոզիտիվ տրամադրությամբ, յուրաքանչյուր մեր հայրենակցի տուն պետք է մտնի հույսի և արժանապատվության գաղափարը։

3.Մոռացե´ք գործող իշխանությունը, այն չկա մեր օրակարգում, կենտրոնացեք անելիքների վրա, ապագայի վրա։

4.Մի´ տրվեք որևէ սադրանքի։ Ակնհայտ է, որ գործող իշխանության մի նեղ խումբ ցանկանում է անել ամեն ինչ՝ ներքին լարվածություն ու նույնիսկ բախումներ հրահրելու համար։ Սա այդ մարդու միակ կարողությունն է, իսկ անխուսափելի պարտության հեռանկարը նրանց դրդում է գնալ անօրինականությունների։

5.Հարգանքով վերաբերվեք բոլոր ուժերին. բոլոր այն ուժերը, որոնք պայքարում են Հայաստանում պարտության էջը փակելու համար, մեր գործընկերներն են։

6.Համբերատար խոսեք մեր հայրենակիցների հետ. այդ մարդիկ երեք տարի գտնվել են իշխանական տոտալ քարոզի և օտար ուժերի՝ երկիրը քանդող քարոզչության ազդեցության տակ։

7.Կոչ եմ անում պետական համակարգի աշխատողներին. ձեր ճնշող մեծամասնությունը հայրենասեր ու պրոֆեսիոնալ մարդիկ են, և մենք միասին աշխատելու ենք մեր երկրում արժանապատիվ խաղաղության, տնտեսության զարգացման և համահայկական վերելքի համար։ Չվախենաք, չզիջեք որևէ սպառնալիքի տակ։

8.Կոչ եմ անում ուժային կառույցների աշխատողներին. պահպանեք զգոնություն, սառնասրտություն, մի´ կատարեք հեռացող իշխանության ապօրինի հրամանները, կատարեք բացառապես ձեր ծառայողական պարտականությունները։

9.Իմ թիմակիցների և ցանկացած քաղաքացու նկատմամբ ճնշումները, սպառնալիքները, ահաբեկման փորձերը չեն մնալու անպատիժ։ Բոլորը հատ-հատ պատասխան են տալու օրենքի առաջ։

10.Այս ընտրություններում հարցը շատ պարզ է՝ հաղթելու է հույսը, վերելքի հեռանկարը, արժանապատիվ խաղաղության գաղափարը։ Ընդամենը 14 օր հետո մենք Հայաստանում բացելու ենք նոր էջ։

Մենք անպայման ունենալու ենք անվտանգ սահմաններ, անպայման ունենալու ենք կայուն խաղաղություն և արժանապատիվ կեցվածք տարածաշրջանում, մենք անպայման ունենալու ենք աշխատող ու զարգացող պետություն։

Ամեն ինչ լավ է լինելու։

Ռոբերտ Քոչարյան

Ավելին