Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Մենք կարող էինք բերել բոլորին, ադրբեջանցիները քարտեզների դիմաց պատրաստ էին տալ բոլորին․ Ավագյան

Գերությունից վերադարձած 15 հայորդիերի ցուացկում չկային շիրակցիները․ Փաստորեն, ինքը շիրակցիներից դժգոհ է մնացել, որ հրապարակում քիչ մարդ է եղել ու որոշել է շիրակցի չբերի․ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գերեվարված շիրակցիների վերադարձի հարցով զբաղվող, գնդապետ Բորիս Ավագյանը ու հավելեց, որ գերեվարված շիրակցիների հարազատները զայրացած են՝ եթե կային ականապատ տարածքների քարտեզներ, որոնք ավելի վաղ կարող էին օգտագործվել՝ տղաներին վերադարձնելու համար, ապա ինչո՞ւ մինչև հիմա չի արվել։

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շատ ակտիվ օգտագործում է գերիների հարցը»։

Ավագյանը վստահեցնում է՝ եթե ունենայինք ականապատ տարածքների քարտեզներ, հնարավոր կլիներ բերել բոլորին, սակայն ընտրություններից մեկ շաբաթ առաջ պատահականության սկզբունքով հայտնվում են քարտեզներն ու հայրենիք է վերադառնում միայն 15 հոգի։

«Քարտեզների հարցը կար օրակարգում։ Վերջին անգամ զրուցել եմ ՊՆ պաշտոնատար անձանց հետ և նրանք ասացին, որ ականապատման քարեզներ չունեն, որովհետև տարարածքներն ականապատվել են 90-ականներից և ստույգ քարտեզներ չկան։ Ինձ համար զարմանալի էր այն փաստը, որ փաստորեն մենք յոթ ամիս բանակցում էինք, ու եթե ունենայինք այդ քարտեզները, մենք արդեն շուտվանից բոլորին կբերեինք ու ոչ թե 15 հոգու և մեր բոլոր բանակցությունները դժվար էին գնում, որովհետեվ մենք ադրբեջանցիներին ոչ մի բան չէինք առաջարկում։ Մինչև այժմ, որ գերիները բերվել են, դրա դիմաց ոչ մի բան չի տրվել Ադրբեջանին։ Բերվել են միայն Մուրադովի բանակցությունների շնորհիվ։ Հիմա հեշտությամբ պարզվեց, որ ընտրություններից մի շաբաթ առաջ հայտնվեցին քարտեզները։ Մենք բոլորին կբերեինք, ադրբեջանցիները քարտեզների դիմաց պատրաստ էին տալ բոլորին»։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջոցով է քարտեզներ փոխանցել Ադրբեջանին, Ավագյանը նշեց, որ լուրջ չի վերաբերում Լավրովի պաշտոնին չտիրապետող Փաշինյանին։

«Նա երեկ Լավրովին անվանեց նախագահ, հետո անվանեց վարչապետ, դրա համար այն մարդը, ով կարծում է, որ Լավրովը նախագահ է, կամ վարչապետ, ինձ թվում է հայտարարությունները կլինեն ոչ ադեկվատ։ Չեմ կարող ընդունել այդ մարդու հայտարարույունները, դա աբսուրդի ժանրից է։ Գործողությունները, որ հայտնվեց քարտեզները ու փոխանակեցին միայն 15 հոգու հետ, ինձ համար զայրույթից բացի ոչինչ չի առաջացնում»։

Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանից 15 տարի կպահանջվի Աղդամը ականազերծելու համար, իսկ Փաշինյանի թեթեւ ձեռքով ոչ միայն կրճատվել է ժամանակը, այլև Ալիևը միլիոնավոր դոլարների խնայողություն է արել։

«Ամեն մի ականը, եթե դու քարտեզները չունես՝ հայտնաբերելու և ականազերծելու համար պետք է ծախսես 1000 դոլար։ Այդտեղ 100․000 ական կա, ուրեմն Աիևը 100 միլիոն դոլարի էկոնոմիա ունեցավ։ Այդ արժեքը Փաշինյանը փոխանակեց ոչ թե բոլորի, այլ 15 հոգու հետ»։ Իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, սակայն չի նշել ՌԴ անունը, Ավագյանը պատասխան հարց հղեց, թե ո՞ւր էր այս յոթ ամիսների ընթացքում ԱՄՆ-ն, ինչո՞ւ հիմա՝ ընտրություններից մեկ շաբաթ առաջ հայտնվեցին այդ ականապատ դաշտերի քարտեզները։

Աղբյուր` Փաստինֆո